copy image url
Ներքին 1 տարի առաջ - 09:54 08-03-2025

Գեղարքունիքի մարզի դպրոցներից մեկում ռազմագիտության ժամին կրակելու ժամանակ աշակերտը վիրավորում է ստացել. shamshyan.com

Մարտի 4-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 14։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գավառի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Օդամղիչ հրացանով» կատարված կրակոցի հետադարձի հետևանքով «Ձախ ակնակապճի շրջանի ծակած վերք, օտար մարմին» ախտորոշմամբ «Գավառ» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի երեխա։

Պարզվել է, որ բուժօգնության տեղափոխվածը Գեղարքունիքի մարզի բնակիչ 14-ամյա Է․ Ս․-ն է։

Ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 12։50-ի սահմաններում, նշված գյուղի միջնակարգ դպրոցում ռազմագիտության դասաժամին Գեղարքունիքի մարզի բնակիչ 14-ամյա Ա․ Ի․-ն օդամղիչ հրացանից կրակել է, որի կոտորակը հարվածել է պատին և հետ է անդրադարձել՝ դիպչելով Է. Ս․-ի ձախ աչքի շրջանին՝ պատճառելով մարմնական վնասվածք:

Դեպքի փաստով ոստիկանության Գավառի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր