copy image url
Ներքին 4 ամիս առաջ - 16:03 05-05-2026

Սոթքում տեղումների հետևանքով գետը վարարել է. իրավիճակը վերահսկելի է. վարչական ղեկավար

Մերի Հակոբյան

Լրագրող

Մայիսի 4-ին արտակարգ իրավիճակ է ստեղծվել Գեղարքունիքի մարզում։ Սոթք գյուղով անցնող Սոթք գետը վարարել է՝ դուրս գալով ափերից և ողողելով մի շարք տների բակեր ու հողամասեր։

Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։

Դեպքի առնչությամբ Oragir.News-ը զրուցել է Սոթքի վարչական ղեկավար Սևակ Խաչատրյանի հետ՝ հասկանալու իրավիճակը տեղում։

«Ջրի մակարդակը մի քիչ բարձրացել է, բայց ընդհանուր առմամբ որևէ լուրջ խնդիր չունենք այս պահին։ Ամեն ինչ վերահսկելի է»,- ասաց Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ գետի վարարումը պայմանավորված է եղել տեղումներով։

«Այս տարի տեղումների քանակը շատ էր, դրա հետևանքով այդ պահին մի փոքր բարձրացել է գետի մակարդակը, բայց վերահսկելի է, որևէ խնդիր չկա»,- նշեց նա։

Անդրադառնալով տարածված տեղեկություններին, թե ջուրը մտել է բնակելի տարածքներ, Խաչատրյանը պարզաբանեց․

«Եղել է, որ հասել է մինչև բակեր, հետո մաքրվել է, ջուրը իր հունով գնացել է»,- ասաց նա։

Նա նաև նշեց, որ այս պահին մոտակա բնակավայրերում լուրջ խնդիրներ չեն արձանագրվել։

«Մեր մոտակա մի քանի բնակավայրերում նման խնդիրներ չեն եղել։ Ավելի ներքև հատվածների մասին այս պահին տեղեկություն չունեմ»,- հավելեց վարչական ղեկավարը։

Խաչատրյանի խոսքով՝ ներկայում իրավիճակը վերահսկվում է, սակայն հետագա զարգացումները կախված են եղանակային պայմաններից։

Նշենք նաև, որ Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը զգուշացնում է, որ առաջիկա օրերին հանրապետության մի շարք գետերի ավազաններում՝ Արփա, Եղեգիս, Հրազդան, Մարմարիկ և Վեդի, սպասվում է ջրի մակարդակի էական բարձրացում՝ ամպրոպային տեղումներով պայմանավորված։

Մերի Հակոբյան

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին

Ձեզ գուցե հետաքրքրի