Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 17:45 28-04-2025

Այրումի բնակիչները վախով ու հերթապահելով են լուսացնում գիշերները. Դեբեդը կրկին վարարել է

Արդեն մի քանի օր է՝ Տավուշի մարզի Այրում կայարանի բնակիչները ԱԻՆ աշխատակիցներից նախազգուշական թերթիկներ են ստանում Դեբեդի հնարավոր վարարումների մասին։ Գետին մոտ ապրող բնակիչները ահ ու սարսափով են լուսացնում գիշերները․ գարնանային հորդառատ անձրեւներից Դեբեդը կրկին վարարել է։

Ասում են՝ բնակավայրի սկզբնամասից է նաեւ նախորդ վարարման ժամանակ ջուրը լցվել ու երկու կողմից շրջափակել բնակիչներին։ Աղետից հետո մեկ տարվա ընթացքում չի մաքրվել գետի հունը, չի լայնացվել , որեւէ հենապատ չի կառուցվել։ Մի խոսքով, Տավուշի մարզում որեւէ պաշտպանական միջոցառում չի կատարվել։ Այնինչ բնակիչների խոսքով, Լոռու մարզում այս օրերին էլ մաքրվում է Դեբեդ գետի հունը եւ աշխատանքներն իրականացնելու համար պետական բյուջեից շուրջ 150 մլն դրամ է հատկացվել: Թե ինչո՞ւ Տավուշի մարզում գետի հունի մաքրման, լայնացման կամ կողալիցքի աշխատանքներ չեն իրականացվում, ինչպես հարեւան Լոռիում, Այրում կայարանի բնակիչներին անհայտ է։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել