Վահագն Խաչատուրյանը և Էմանուել Մակրոնը անդրադարձել են երկկողմ համագործակցության օրակարգին
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախագահ Վահագն Խաչատուրյանի հանդիպումը պետական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի հետ։
Ողջունելով Ֆրանսիայի նախագահին՝ Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել Հայաստան այցելության և Եվրոպական քաղաքական համայնքի երևանյան գագաթաժողովին մասնակցության համար: