Ըստ էության 2 ամիս առաջ - 21:30 04-05-2026

Ըստ էության. Բոլորին պետք է, որ Հայաստանը միշտ զիջող ու պարտվող լինի. սա միայն հայերիս ձեռնտու չէ

Արփինե Նավասարդյան

Լրագրող

Oragir.News-ի «Ըստ էության» հաղորդաշարի տաղավարում հյուրընկալել ենք «Հայկական քվե» կուսակցության վարչության նախագահ Մենուա Սողոմոնյանին։

Նրա հետ խոսել ենք ընտրություններից առաջ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովի Հայաստանում անցկացման, դրան ընդառաջ «ՀայաՔվե»-ի կազմակերպած ակցիայի, ՌԴ դե ֆակտո արբանյակ լինելու Էմանուել Մակրոնի հայտարարության, «Ուժեղ Հայաստան» կուսակցության հետ համագործակցության, դրանից ակնկալիքների, նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի առաջնորդած «Միասնության թևեր» կուսակցության հետ համագործակցության խզման, ՔՊ նախըտնտրական ծրագրի, դրանում Վեհափառին հեռացնելու դրույթի, կենսաչափական նոր անձնագրերի և մի շարք այլ հարցերի շուրջ։

Սողոմոնյանի գնահատմամբ` բոլորին պետք է մի վիճակ, որտեղ Հայաստանը միշտ զիջող, պարտվող է։

«Բոլորին ձեռնտու վիճակ է, բացի հայերից... Ժողովրդավարությանը,մարդու իրավունքներին առնչվող մեր ազգային օրակարգի վերաբերյալ հարցերի մասին լուռ են, աչք են փակում, որովհետև այսպիսի իշխանությունն իրեն ձեռնտու է»,- ասաց նա։ Անդրադառնալով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հնչեցրած հայտարարությանը, Սողոմոնյանը շեշտեց, որ դա մեր գործընկեր Ֆրանսիայի ղեկավարի կողմից հարգանք չհարուցող հայտարարություն է։ճ «Մակրոնը Նիկոլ է ասում, գուցե մտերմության նշան է, Թրամփն ասում է` այն մյուս տղան ու ՀՀ կողմից պաշտոնական արձագանք չի լինում, Սոլովյովին` միանգամից արձագանոում են»,- նշեց նա։

Խոսելով «Ուժեղ Հայաստանը» հանրության կողմից ընդունելի ու հասկանալի ուժ է։ «Ուժեղ Հայաստանը» նոր ուժ է` զերծ անցյալի ձախողումներից, տապալումներից, կոռուպցիայի մեջ թաթախված լինելուց»,- ասաց Սողոմոնյանը։

Նրա գնահատմամբ` անձնագրի վերջին էջից գրառումը հանելը նշանակում է, որ ՀՀ-ն` ի դեմս ներկայիս ղեկավարության հանձն չի առնում պաշտպանել իր քաղաքացուն։

Մանրամասները` տեսանյութում.

Արփինե Նավասարդյան

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել