copy image url
Ներքին 2 տարի առաջ - 13:49 24-09-2023

Խաղաղության պայմանագիր կնքող պարտվող կողմը սովորաբար կրում է նաև պատերազմի հետևանքով առաջացած փոխհատուցման բեռը

ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է․ «Վերջին ժամանակահատվածում իշխանության կողմից տեղեկատվական իրազեկման հետևանքով մամուլում պարբերաբար շրջանառվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքվելիք «խաղաղության» պայմանագրի գաղափարը:

Միջազգային իրավունքի տեսանկյունից խաղաղության պայմանագիր է կնքվում միայն պատերազմող կողմերի միջև, ընդ որում երբ պատերազմող կողմերը, կամ առնվազն կողմերից մեկը պաշտոնապես հայտարարում է պատերազմ: Պատմական օրինակներից հետևում է, որ խաղաղության պայմանագիր կնքող պարտվող կողմը սովորաբար կրում է նաև պատերազմի հետևանքով առաջացած փոխհատուցման բեռը:

Հարկ ենք համարում արձանագրել, որ հայ-ադրբեջանական կոնֆլիկտը միջազգային իրավունքի տեսանկյունից կրում է սահմանամերձ ռազմական կոնֆլիկտի կարգավիճակ և այն, որ պաշտոնապես կողմերի միջև պատերազմ հայտարարված չէ, ուստի առաջանում է տրամաբանական հարց, թե ինչու է ուզում օրվա իշանությունը Հայաստանը պաշտոնապես դարձնել պատերազմող կողմ իր բոլոր իրավական հետևանքներով:

ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնությունը հայտնում է իր մտավախությունը, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքվող խաղաղության պայմանագրի գաղափարը վտանգելու է Արցախի ժողովուրդի ինքնորաշման իրավունքը, ինչպես նաև Հայսատանի անվտանգությունը, դե ֆակտո դարձնելով Հայաստանը պատերազմող կողմ:

Վերլուծելով օրվա իշխանության գոծնեությունը և Արցախում ստեղծված իրավիճակը՝ ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնությունը գտնում է, որ ՀՀ կառավարության գործունեության հետևանքով վտանգված է Հայաստանի և Արցախի անվտանգությունը, ուստի մեր զորակցությունն ենք հայտնում կառավարության հրաժարականը պահանջող բոլոր ընդդիմադիր ուժերին»:

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում

Ձեզ գուցե հետաքրքրի