Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 2 ամիս առաջ - 21:00 04-05-2026

Ոչ մի դեպքում չեմ ընտրի ՔՊ-ին ու ռուսամոլներին․ հարցում

Արփինե Նավասարդյան

Լրագրող

2026-ի հունիսի 7-ին Հայաստանը թևակոխելու է կարևոր քաղաքական փուլ. տեղի են ունենալու հերթական խորհրդարանական ընտրությունները: Քաղաքական ուժերն արդեն սկսել են նախապատրաստական աշխատանքները՝ ներկայացնելով իրենց տեսլականները ներքին և արտաքին մարտահրավերների վերաբերյալ: Առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու են 19 կուսակցություն։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ո՞ր քաղաքական ուժին ոչ մի դեպքում չեք ընտրի»։

Հարցվածների մի մասը նշեց, որ ոչ մի դեպքում իշխող՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը ձայն չի տա, որոշներն էլ ասացին, որ դեռ չեն ընտրել։

«Ռուսամոլներին»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ դեռ չի որոշել՝ կգնա ընտրությունների, թե ոչ։ «Որ ասեմ առանձնապես ծանոթ էլ չեմ, բացի մի երկւսից։ Իսկ ընտրելը դեռ չեմ էլ որոշել արդյոք կգնամ ընտրության, թե ոչ»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը ոչինչ չի կարող անել որպես վարչապետ։ «Մի քիչ դժվար հարց եք տալիս, առաջվա ՄԻՊ-ին չէի ընտրի, որովհետև իրա տեղում էլ ինքը բան չարեց, ուր մնաց վարչապետի պաշտոնում ինչ-որ փոփոխություններ անի»,- ասաց նա։

«Իշխող»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․

Արփինե Նավասարդյան

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում