Ուղիղ եթեր
Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 2 ամիս առաջ - 22:30 19-03-2026

Քվեաթերթիկը կպատռեմ, բայց Փաշինյանին չեմ ընտրի․ հարցում

Կառավարության այսօրվա նիստից հետո ճեպազրույցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը լրագրողներից մեկին պատասխանելիս ասաց, թե լրագրողները գնալու են ու իրեն ընտրեն, ակնարկելով, որ այլ ուժերի հաղթելու պարագայում լրագրողները կարող են անգործ մնալ կամ հաշմանդամ դառնալ։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և քաղաքացիներին հարցրել. «Ինչո՞ւ է Փաշինյանը կարծում, որ եթե լրագրողներն իրեն չընտրեն, ապա այլ կուսակցության հաղթելու պարագայում հաշմանդամ կդառնան»։

Քաղաքացիների պատասխանները տարբեր էին։

«Չեմ ուզում լսեմ, նեռվերս խախտեմ»,– ասաց մի կին։

«Դուք Ձեր համար, ես իմ համար»,– նշեց մեկ այլ քաղաքացի։

Մի կին էլ պատասխանեց․ «Ինքը շատ սխալ ա կարծում։ Ես անձամբ չեմ ընտրի։ Ինքը մեզ տարավ կործանման, դանդաղ մահվան։ Ես կնախընտրեմ պատռել քվեաթերթիկը, քան ընտրեմ իրեն»։

«Մարդը մարդ ա էլի, ինչ տարբերություն»,– նշեց մեկ այլ հարցված։

Եղան նաև այլ կարծիքներ․

«Ոչ մեկ էլ հաշմանդամ չի դառնա, մենք կընտրենք Փաշինյանին»,– ասաց մի քաղաքացի։

«Նման բան չի կարող լինել»,– նշեց մեկ ուրիշը։

Մի տղամարդ էլ արձագանքեց․ «Ինքն էլ է լրագրող եղել, թող ինքը դառնա»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել