Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 ամիս առաջ - 11:53 04-05-2026

Ողջունում ենք Հայաստանի հավատարմությունը հզոր ժողովրդավարությանը. Ռոբերտա Մեցոլա

Ողջունում ենք Հայաստանի հավատարմությունը հզոր ժողովրդավարությանը: Այս մասին լրագրողներին ասել է Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան, որը Հայաստան է ժամանել մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովին:

«Ինձ համար շատ հաճելի է գտնվել այստեղ՝ գեղեցիկ Երևանում: Ես շատ շնորհակալ եմ այն հրավերի համար, որը մենք ստացանք վարչապետ Փաշինյանից նրա՝ Եվրոպական խորհրդարանում ունեցած ելույթից մի քանի շաբաթ անց և ընդամենը օրեր անց այն բանից հետո, երբ մենք ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունեցինք բանաձև, որը ողջունում է Հայաստանի հավատարմությունը հզոր ժողովրդավարությանը, ինչպես նաև եվրոպական արժեքներին, որոնց մենք բոլորս դավանում ենք:

Այսօր, այս գնալով ավելի անկանխատեսելի դարձող աշխարհում, մենք նաև ողջունում ենք այն փաստը, որ Կանադայի վարչապետ պարոն Քարնին գտնվում է այստեղ: Մենք այստեղ ենք՝ քննարկելու մեր դաշնակիցների և գործընկերների հետ ամբողջ աշխարհում հետագա ինտեգրման ուղիները: Երեկ ես հանդիպում ունեցա վարչապետի հետ, և կարող եմ ձեզ ասել, որ այն հիանալի էր. մենք քննարկեցինք հետագա քայլերը, որոնք կարող ենք ձեռնարկել՝ ավելի մոտ լինելու նրանց, ովքեր կիսում են մեր արժեքները և հավատարմությունը մեր հասարակության հիմնարար սկզբունքներին:

Մենք կքննարկենք պայքարը ապատեղեկատվության և հիբրիդային սպառնալիքների դեմ: Դրանք այլևս հեռավոր ռիսկեր չեն. դա մի բան է, որի ուղղությամբ Եվրոպական խորհրդարանը հատկապես հանձնառու է աշխատել շահագրգիռ կողմերի հետ՝ երաշխավորելու դրանց արմատախիլ անելը, քանի որ դրանք իրական սպառնալիք են ներկայացնում ժողովրդավարությանը: Պատերազմները մղվում են ոչ միայն ցամաքում, այլև թվային տիրույթում, և դրանք թիրախավորում ու խարխլում են մեր հասարակության ամենախոցելի հատվածները:

Ուստի, այս առումով մեր հանձնառությունն է նաև աշխատել սոցիալական հարթակների հետ:

Նրանք մեր գործընկերներն են՝ ապահովելու, որ մարդկանց միավորելու համար ստեղծված գործիքները չօգտագործվեն ի վնաս ժողովրդավարությունների: Վերջապես, ինչ վերաբերում է արհեստական բանականությանը. մենք գիտակցում ենք մտահոգությունները, բայց դա չպետք է խանգարի մեզ օգտագործել արհեստական բանականությունը մեր առջև ծառացած խնդիրներն ու մարտահրավերները լուծելու համար՝ երաշխավորելու մեր ժողովրդավարությունների պաշտպանությունը: Այսպիսով, ես թվարկեցի խնդիրները, մենք գիտենք՝ ինչպես լուծել դրանք, բայց հիմա մեզ անհրաժեշտ է քաղաքական կամք դա անելու համար: Եվ ես համոզված եմ, որ մենք այսօր կգտնենք այդ քաղաքական կամքը: Շատ շնորհակալություն»,- նշել է Եվրախորհրդարանի նախագահը:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել