copy image url
Ներքին 4 ամիս առաջ - 18:05 11-03-2026

Փաշինյանն ու Ռոբերտա Մեցոլան քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցության հեռանկարները

Ստրասբուրգում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի հանդիպումը։

Հանդիպումից առաջ տեղի է ունեցել վարչապետի պաշտոնական դիմավորման արարողությունը, որից հետո Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել Եվրոպական խորհրդարանի «Ոսկե գրքում»։

Ռոբերտա Մեցոլան ողջունել է ՀՀ վարչապետի այցը և նշել, որ այսօրվա հանդիպումն ու վարչապետ Փաշինյանի ելույթը կարևոր հնարավորություն են անդրադառնալու Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների հետագա զարգացմանը, ինչպես նաև Հայաստանում իրականացվող ժողովրդավարական և ինստիտուցիոնալ բարեփոխումների ընթացքին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել հրավերի համար և ընդգծել, որ Հայաստանի Հանրապետության Կառավարությունը հանձնառու է հետևողականորեն զարգացնելու Եվրամիության հետ փոխգործակցությունը։ Վարչապետը բարձր է գնահատել նաև Հայաստանում իրականացվող բարեփոխումների առաջմղման գործում Եվրամիության շարունակական աջակցությունը։

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Եվրամիություն համագործակցության օրակարգային մի շարք հարցեր։ Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին՝ ընդգծելով խաղաղության և կայունության ամրապնդմանն ուղղված ջանքերի կարևորությունը։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
10:05 Ռուսաստանը դատարկում է ոսկու պաշարները. 2002 թ․-ից ի վեր ամենախոշոր վաճառքը