Ներքին Տեսանյութ 2 ամիս առաջ - 17:15 03-05-2026

Ռուբեն Ռուբինյան, դու ես ֆինանսավորում «Հրապարակ» օրաթերթը. ես հատուկ եմ ՔՊ-ի հետ կնքել այդ թանկ պայմանագիրը. Արմինե Օհանյան

«Հրապարակ»-ի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը, ելույթ ունենալով «Հայաստանի ձայնը. դադարեցնել երեսպաշտությունը և պաշտպանել ժողովրդավարությունը» կոնֆերանսի ժամանակ, ներկայացրել է 2018 թվականից հետո լրատվամիջոցների, լրագրողների և ազատ խոսքի դեմ իշխանության մղվող պայքարը, իրենց գործունեության սահմանափակումը:

Նա նշեց, որ Հայաստանում ոչ մի իշխանություն երբեք լրատվամիջոցներին չի սիրել, ժամանակի ընթացքում փոխվել են միայն պայքարի մեթոդները, սակայն իրենք, դժվարությունների միջով անցնելով, նվաճել են որոշակի բնագծեր և մտադիր չեն նահանջել:

Նա վերլուծություն արեց, թե ինչ է տեղի ունեցել 2018 թվականից հետո մեր կյանքում:

Օհանյանը նշեց, որ իրենք մեծ հույսեր ունեին, որ ազատ խոսքի նկատմամբ հարգանք կինի, այլևս չեն բախվի նախկին ճնշումներն ու դժվարություններին, քանի որ իշխանության է եկել մի մարդ, որը հասկանում է այդ ամենը, և իշխանությն է եկել հենց ազատ խոսքի շնորհիվ. «Բայց պարզվեց, որ մենք չարաչար սխալվել ենք, իշխանության գալուց բառացիորեն օրեր անց սկսեցին հալածել, զրպարտել, թիրախավորել լրագրողներին, սահմանափակել նրանց գործունեությունը»:

Ըստ Արմինե Օհանյանի՝ իշխանությունը ունի խոսքի քիլլերների բանակ, որոնք զորքի նման հնազանդ կատարում են վերևից եկող հրահանգները. նրանց շարքում առանձնացրեց Ռուբեն Ռուբինյանին՝ դիմելով նրան. «Ռուբեն Ռուբինյան, դուք եք ֆինանսավորում «Հրապարակին». ես հատուկ եմ ՔՊ-ի հետ կնքել այդ թանկ պայմանագիրը»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում