copy image url
Ներքին Խոսք 11 ամիս առաջ - 21:00 15-08-2025

Ինչպես անել, որ մարդիկ Ալիևի ու Փաշինյանի ամեն ելույթից հետո չընկնեն դեպրեսիայի մեջ․ Արմինե Օհանյան

«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Մեր հասարակության «իմունիտետը»` դիմադրողականությունն անասելի ընկել է: Պատճառներն` ակնհայտ են. Պատերազմ, պատերազմի վախ, պարտություն ու պարտվողականության քարոզ, հազարավոր զոհեր, տարածքային կորուստներ, հոգեբանական ու աշխարհաքաղաքական խնդիրներ...բոլորը գումարվել են իրար: Ցածր իմունիտետն է պատճառը, որ ամենափոքր առիթով մարդիկ բռնկվում են, հուսահատվում, հրաժարվում պայքարից, պարփակվում իրենց կաղապարի մեջ, հաշտվում ստեղծված իրավիճակի հետ:

Ինչպե՞ս անել, որ մեր իմունիտետը բարձրանա, հանրային դիմադրողականությունը մեծանա: Որ մարդիկ սկսեն թացը չորից, կեղծիքը` ճշմարտությունից, իրական վտանգները` հորինվածից զատել: Որ Ալիեւի ու Փաշինյանի ամեն ելույթից հետո չընկնեն դեպրեսիայի մեջ, դրսից հնչող ամեն ձեւական շնորհավորանքից հետո չմտածեն` բաղձալի «խաղաղությունը հաստատվեց», ամեն իշխանական կեղծ քարոզչության լուրջ չվերաբերվեն, ամեն քրեական գործից հետո չմտածեն` «հաջորդը ինձ են բռնելու», ամեն կրակոցից չկարծեն, թե` պատերազմ է սկսվում...

Հանրային իմունիտետը բարձրացնելու հարցը գնալով օրհասական է դառնում, որովհետեւ ակնհայտ է, որ ոչ միայն մեր թշնամիները, այլեւ հենց մեր իշխանությունները շատ լավ ուսումնասիրել են մեր ժողովրդի թույլ տեղերը եւ գիտեն` ինչպես հոգեբանական գրոհներ կազմակերպել, ինչպես չեզոքացնել իրենց աթոռներին սպառնացող վտանգները: Հատկապես լավ կառավարում են պատերազմից ունեցած հանրային վախերը եւ դրանք օգտագործում են իշխանափոխության ցանկացած փորձ կանխելու համար: Հրաշալի գիտեն նաեւ` ինչպես վարկաբեկել իշխանության ձգտող ուժերին, վարչապետի պոտենցիալ թեկնածուներին: Հմտորեն շահարկում են Արցախի եւ արցախյան ծագումով նախագահների թեման: Եւ օգտագործում են հանրային գիտակցության մեջ մեխված կլիշեները` «նախկինները թալանել են», «բանակը չեն զինել», «եթե Նիկոլին հեռացնենք` պատերազմ կլինի» եւ այլն: Իսկ երբ նեղն են ընկնում` եւրոպաներից ու Ռուսաստանից մի քանի աջակցող խոսք, մի քանի հյուր է հայտնվում` տպավորություն ստեղծելով, թե գործող իշխանությանը ողջ աշխարհն աջակցում է: Հետն էլ կրթարշավ, պոդքաստ, հեծանվարշավ...իբրեւ թե կպած աշխատում ենք: Երբ մտածում են, որ կարող է իրենց «թույլ իշխանություն» անվանեն` քֆուրով ստատուսներ են գրում, մի քանիսին բանտ նստեցնում, մի երկուսին գործից ազատում:

Վստահ եմ` զինանոցում նման քայլերի դեռ մի մեծ տրցակ կա, որոնք առաջիկայում են կիրառելու: Ինչքան ընտրությունները մոտենան, այնքան արտառոց ու կատաղի քայլերի են դիմելու, որ շոկի մեջ գցեն, հուսահատեցնեն, ապատիա ներշչեն հանրությանն ու վերարտադրվեն:
Իսկ մե՞նք ինչ ենք անում...»։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
10:03 Պայթյուններ Լիպեցկում. այրվում է Ռուսաստանի ամենամեծ պողպատաձուլարանի հարակից տարածքը