copy image url
Արտաքին 4 ամիս առաջ - 10:28 01-05-2026

ԱՄՆ-ը Եվրոպայում տեղակայել է շուրջ 80 հազար զինվnրական

Միացյալ Նահանգները Եվրոպայում տեղակայել է մոտավորապես 80 հազար իր զինծառայողների, սակայն այդ զորակազմի թվաքանակն ու կառուցվածքը մշտապես ճշգրտվում են՝ հաշվի առնելով միջազգային իրավիճակի փոփոխությունները։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ԱՄՆ զինված ուժերի Եվրոպական հրամանատարության (EUCOM) ներկայացուցիչը։

«Ներկայումս ռազմական գործողությունների եվրոպական թատերաբեմում տեղակայված է ԱՄՆ շուրջ 80 հազար զինծառայող։ Նրանցից մոտ 38,000 մշտական և ռոտացիոն հիմունքներով գտնվում են Գերմանիայում»,- ասել է EUCOM-ի ներկայացուցիչը։ Նա հստակեցրել է, որ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում այդ ուժերը տեղակայված են այնպիսի կետերում, ինչպիսիք են Վիսբադենը, Ռայնլանդ-Պֆալցը, Շտուտգարտը և Բավարիան։

«Այս թվաքանակը մշտապես տատանվում է՝ գործնականում ամսական կտրվածքով։ Այդ տատանումները բացատրվում են պլանային զորավարժություններով և թատերաբեմում ուժերի ռոտացիայով»,- հայտարարել է ԱՄՆ զինված ուժերի Եվրոպական հրամանատարության ներկայացուցիչը։

«Մենք անընդհատ վերանայում և ճշգրտում ենք մեր ուժերի ու միջոցների կառուցվածքն ու թվաքանակը հանգամանքների փոփոխության դեպքում՝ որպես ազդեցության լծակ օգտագործելով մշտական և ժամանակավոր հիմունքներով տեղակայված զորքերի համակցությունը»,- ընդգծել է EUCOM-ի ներկայացուցիչը։

Նրա խոսքով՝ այս հարցի վերաբերյալ որոշումները կայացվում են Վաշինգտոնի կողմից՝ ՆԱՏՕ-ի գործընկերների հետ խորհրդակցությունների գործընթացում։

«Մենք նաև սերտորեն խորհրդակցում ենք ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ՝ երաշխավորելու զսպման և պաշտպանության պատշաճ հավաքական կառուցվածքի և ուժերի թվաքանակի ապահովումը։ Մեր դաշնակիցները ներդնում են սեփական ուժերն ու ներուժը, որպեսզի երաշխավորեն զսպելու և պաշտպանվելու մեր հավաքական կարողությունը»,- նշել է Եվրոպական հրամանատարության ներկայացուցիչը։

Հիշեցնենք, որ ապրիլի 29-ին հայտարարել էր Թրամփը, ԱՄՆ-ը դիտարկում է Գերմանիայի տարածքում տեղակայված իր զորախմբի կրճատման հնարավորությունը և շուտով որոշում կկայացնի այդ հարցով։

Ապրիլի 30-ին պատասխանելով լրագրողների հարցերին՝ Թրամփը հնարավոր էր համարել, որ ԱՄՆ-ը կարող է կրճատել իր զորքերի թվաքանակը ոչ միայն Գերմանիայում, այլև Իտալիայում ու Իսպանիայում։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը