Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 09:47 04-04-2022

Լեհաստանը պատրաստ է իր տարածքում ԱՄՆ-ի միջուկային զենք տեղակայել

Լեհաստանի փոխվարչապետ, Ազգային անվտանգության և պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահ Յարոսլավ Կաչինսկին հայտարարել է, որ Լեհաստանը պատրաստ է իր տարածքում ԱՄՆ-ի միջուկային զենք տեղակայել։ Այս մասին նա ասել է գերմանական Welt am Sonntag թերթին տված հարցազրույցում։
«Եթե ամերիկացիները մեզ խնդրեին միջուկային զենք տեղակայել Լեհաստանում, մենք բաց կլինեինք դրա համար»,- ասել է նա՝ հավելելով, որ նման որոշումն «էապես կուժեղացնի Մոսկվայի զսպումը»։
Կաչինսկին խոստովանել է, որ ներկայում օրակարգում նման հարց չկա, սակայն չի բացառել, որ «մոտ ապագայում իրավիճակը կարող է փոխվել»։ Բացի այդ, նա կոչ է արել Լեհաստանում ՆԱՏՕ-ի նոր հրամանատարական կենտրոն ստեղծել, որտեղից հնարավոր կլիներ համատեղ գործողություններ իրականացնել։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
20:35 Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը. Հենրիխ Մխիթարյան
19:39 Մահացել է Ժակ Շիրակի այրին
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
18:07 ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ կգումարի Ուկրաինայի խնդրանքով