Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 ամիս առաջ - 23:33 27-04-2026

Եթե ինչ-որ քայլ արեցինք, դա ՀՀ քաղաքացուն ի՞նչ է տալու․ Արսեն Թորոսյանը՝ Ստեփանակերտի եկեղեցու nչնչացումը չդատապարտելու մասին

Մենք հայտարարել ենք մի բան, որ մեր համար, մեր ժողովրդի համար Ղարաբաղյան շարժումը փակված է։

Ադրբեջանն իր ինքնիշխան տարածքում ինչ-որ բան է անում, այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով հարցին, որ Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի եկեղեցին։

«Երբ հարևանների հետ հարաբերությունների կարգավորման փուլում ես, երբ ուզում ես հարաբերությունները նորմալացնել, երբ նման հարց ես բերում օրակարգ, ճիշտ չէ։ Ես կարծում եմ այդ մշակութային և պատմական ժառանգությունը կրողները կարող են այդ հարցը բարձրացնել, բայց երկկողմ հարաբերությունների օրակարգում այդ հարցը չի կարող լինել, քանի որ մենք փորձում ենք խաղաղություն կառուցել մեր հարևանի հետ, որի հետ ունենք շատ կնճռոտ անցյալ, որը մի օրում չի անցնելու, ես կարծում եմ, եթե անգամ իրենք անում են այդպիսի քայլեր, նաև ուզում են սադրել, մենք պետք է իմաստուն գտնվենք և չանենք նման քայլեր։

Եթե անգամ արեցինք, դա Հայաստանին, Հայաստանի քաղաքացուն ի՞նչ է տալու։ Ցավալի է, շատ ցավալի, դա լինի Ստեփանակարտում կամ այլ երկրում, բայց եկեք սթափ նայենք իրերին, և նայենք՝ մեզ ինչ է պետք մեր հարևանների հետ հարաբերությունները նորմալացնելու համար, խաղաղության գործընթացը հարատև դարձնելու համար»,- նշել է նա:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան