Ներքին 4 ամիս առաջ - 18:59 26-04-2026

Մոմավառություն է տեղի ունեցել Երևանում՝ Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի հիշատակին

Մոմավառություն և հիշատակի երեկո է տեղի ունեցել Երևանի Պարոնյան-Լեո խաչմերուկում: 4 տարի առաջ այս օրն այս վայրում հղի Սոնա Մնացականյանը վրաերթի ենթարկվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան մեքենաներից մեկի կողմից։ Նա և նրա չծնված երեխան մահացան։

Այսօր, ժամը 18-ին մի խումբ մարդիկ ծաղիկներ ու խաղալիքներ էին բերել երիտասարդ կնոջ ու նրա չծնված երեխայի հիշատակին։ Նրանք նաև մոմավառություն իրականացրին։

Հիշեցենքն՝ 2022 թվականի ապրիլի 26-ին Երևանի Պարոնյան–Լեո խաչմերուկում Փաշինյանի ավտոշարասյան ուղեկցող մեքենան վրաերթի էր ենթարկել 28-ամյա, 31 շաբաթական հղի Սոնա Մնացականյանին։

Վրաերթը իրականացվել էր «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենայով, որը վարում էր Ճանապարհային ոստիկանության ուղեկցող սպայական վաշտի հրամանատար Արամ Նավասարդյանը։ Մնացականյանը տեղափոխվել էր «Նաիրի» բժշկական կենտրոն, սակայն գիտակցության չգալով՝ մահացել էր։ Նրա չծնված երեխային նույնպես չէր հաջողվել փրկել։

Երեք տարվա քննությունից հետո՝ 2025 թվականի օգոստոսին, դատարանը Նավասարդյանին մեղավոր է ճանաչել ճանապարհային կանոնների խախտմամբ մահվան ելքով վրաերթի և դեպքի վայրը լքելու համար։ Նա դատապարտվել է 1.5 տարվա ազատազրկման, զրկվել է վարորդական իրավունքից 1.5 տարի ժամկետով և պարտավորվել է փոխհատուցում վճարել ընտանիքին։

Նավասարդյանը շարունակում է մնալ ազատության մեջ և աշխատել նույն համակարգում։ Դատավճիռը բողոքարկվել է երկու կողմերի կողմից, և գործը ներկայումս ձգձգվում է վերաքննիչ դատարանում։

Վաղեմության ժամկետը լրանում է 2027 թվականի ապրիլին, և եթե գործընթացը շարունակվի նույն կերպ, կա հավանականություն, որ նա այդպես էլ ազատազրկում չի կրի։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին