copy image url
Ներքին 8 ամիս առաջ - 19:23 11-12-2025

20-ամյա տղամարդը ոստիկանությանը հայտնել է, որ դեռ չծնված երեխայի մահվան և կնոջ առողջական վիճակի մեղավորը «Լայֆ Մեդ» բժշկական կենտրոնի բժիշկն է

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով դեկտեմբերի 2-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Ժամը 19։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժին է դիմել Կոտայքի մարզի բնակիչ 20-ամյա Գ․ Ե․-ն և հայտնել, որ կինը, Կոտայքի մարզի բնակիչ 20-ամյա Մ․ Պ․-ն, ով եղել է հղիության 7-րդ ամսում, դեկտեմբերի 1-ին սահմանված կարգով «դոպլեր» բուժզննում է անցել Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցի 13/1 հասցեում գործող «Լայֆ Մեդ» բժշկական կենտրոնում, որտեղ բժիշկ Արտյոմ Ա․-ն «դոպլեր» ստուգումից հետո հայտնել է, որ «ընկերքը առաջադիր» է, սակայն չի տեղեկացրել դրա վտանգի և հնարավոր հետևանքների մասին, հակառակը հայտնել է, որ ամեն ինչ կարգին է և որևէ վտանգ առկա չէ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Գ․ Ե․-ն հայտնել է, որ դեկտեմբերի 2-ին ժամը 04։00-ի սահմաններում կնոջ մոտ արյունահոսություն է սկսվել, մինչև տեղափոխել է Երևան քաղաքի «Բեգլարյան» բժշկական կենտրոն, արդեն գրանցվել է պտղի մահը և կնոջ կյանքը դժվարությամբ է հաջողվել փրկել։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը