Ներքին Տեսանյութ 3 ամիս առաջ - 21:41 14-04-2026

Կոյուղաջուրը մի ամիս է` հոսում է, գարշելի վիճակ է. ահազանգ Աշոցքից

Աշոցք համայնքից Oragir.News-ին դիմած գյուղացիները ահազանգում են, որ արդեն ավելի քան մեկ ամիս է՝ կոյուղաջուրը բաց տարածքով հոսում է՝ վերածվելով իրական վտանգի բնակիչների առողջության համար։

Նրանց խոսքով՝ տարածքում տիրող վիճակը «խոլերայի բուն» է հիշեցնում․ տարածվում է տհաճ հոտ, կուտակվում են կեղտաջրեր, մեծանում է վարակիչ հիվանդությունների առաջացման ռիսկը։

Բնակիչները նշում են, որ բազմիցս դիմել են համապատասխան մարմիններին, սակայն մինչ օրս խնդրին լուծում չի տրվել։ Նրանց խոսքով՝ չկա որևէ արձագանք կամ կոնկրետ քայլ՝ կոյուղու համակարգը մաքրելու և կարգավորելու ուղղությամբ։

Նրանք պահանջում են հրատապ միջամտություն՝ ընդգծելով, որ իրավիճակը ոչ միայն անհարմարություն է ստեղծում, այլև կարող է լուրջ հետևանքներ ունենալ հանրային առողջության համար։

Մանրամասները` տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում