Ներքին 1 ամիս առաջ - 13:20 23-05-2026

1 ամիս է՝ կոյուղաջուրը «շատրվանի» է վերածվել․ «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի մոտ գետ է գոյացել

Մերի Հակոբյան

Լրագրող

Oragir.News-ը ահազանգ է ստացել Երևանի Նոր Նորք վարչական շրջանից: Գյուրջյան փողոցում՝ «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի հարևանությամբ, արդեն շուրջ մեկ ամիս է՝ դիտահորի հենց տակից կոյուղաջուրը բարձր ճնշմամբ դուրս է գալիս՝ վերածվելով բառի բուն իմաստով «շատրվանի»։

Տեղի բնակիչների խոսքով՝ խնդիրը ոչ միայն չի լուծվում, այլև տարածքում մշտապես տարածվում է տհաճ հոտ։ Բնակիչների փոխանցմամբ՝ խոսքը խմելու ջրի մասին չէ, այլ կոյուղաջրի, որը դիտահորի տակից անընդհատ ցայտում է և հոսում փողոցով՝ ստեղծելով ոչ միայն սանիտարահիգիենիկ խնդիր, այլև անհարմարություններ անցորդների ու հարակից տարածքում գտնվող մարդկանց համար։

«Արդեն մոտ մեկ ամիս է՝ նույն պատկերն է․ դիտահորի տակից կոյուղաջուրը շատրվանի նման դուրս է գալիս, ամբողջ տարածքով վատ հոտ է տարածվում, բայց խնդիրը կարծես ոչ ոք չի նկատում»,- նշում է տարածքի բնակիչներից մեկը։

Քաղաքացիների խոսքով՝ հատկապես մտահոգիչ է, որ խնդիրը գտնվում է «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցի հարևանությամբ, որտեղ մարդկանց հոսքը մեծ է, իսկ հակասանիտարական վիճակը՝ առավել վտանգավոր։

«Հիվանդանոցի կողքն է, մարդիկ գալիս-գնում են, իսկ այստեղ կոյուղու հոտ է, ջուրը հոսում է փողոցով։ Արդեն երկար ժամանակ է՝ ոչ մի լուծում չկա»,- ասում է մեկ այլ քաղաքացի։

Բնակիչները պատասխանատու կառույցներից պահանջում են անհապաղ միջամտել և վերացնել խնդիրը՝ կանխելով հակասանիտարական վիճակի խորացումը և տարածքում առկա տհաճ իրավիճակը։


Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից