Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 1 ամիս առաջ - 19:32 14-04-2026

Թուրքիան հումանիտար օգնություն է ուղարկել Իրան

Թուրքիայի Կարմիր մահիկի կողմից Իրան ուղարկվող մարդասիրական օգնությունը հասել է սահման։ Օգնություն տեղափոխող 4 բեռնատար անցել է Աղրը նահանգում գտնվող Գյուրբուլաք անցակետով և մուտք գործել Իրան։

Հումանիտար օգնությունը ներառում է վրաններ, վերմակներ, հիգիենայի պարագաներ։ Ընդհանուր առմամբ, օգնության ծավալը կազմում է շուրջ 40 տոննա։ Հումանիտար օգնությունը ուղարկվում է Թեհրան՝ Իրանի Կարմիր մահիկի կենտրոնական գրասենյակ։ Օգնությունն իրականացվել է Իրանի կողմից ներկայացված դիմումի հիման վրա՝ տարածաշրջանում ստեղծված իրավիճակի պատճառով։

Թուրքիայի Կարմիր մահիկի ներկայացուցիչները նշել են, որ անհրաժեշտության դեպքում նման աջակցությունը կարող է շարունակվել։

Աղբյուր՝ Ermenihaber