copy image url
Ներքին 4 ամիս առաջ - 16:34 14-04-2026

Արման Սարոյանի նշանակումն իրավական չէ․ նա այլևս եկեղեցական չէ

Իրավաբան Արսեն Բաբայանն Oragir.News-ի հետ զրույցում անդրադարձավ կարգալույծ Արման Սարոյանի՝ «Ներման հարցերի քննարկման խորհրդակցական հանձնաժողովի» անդամ նշանակվելու հարցին՝ նշելով, որ այդ որոշումն իրավական չէ։

«Կարճ պատասխանեմ՝ իրավական չէ ընդհանրապես, որովհետև այդ դիրքը տրված է եկեղեցուն։

Այսինքն՝ եկեղեցին պիտի մարդ տրամադրի։ Արման Սարոյանը չի հանդիսանում եկեղեցական։ Իսկ մենք տեսել ենք, որ կառավարությունն ունի իր պատկերացումները եկեղեցու մասին։ Հիմա պատկերացրեք՝ Նիկոլ Փաշինյանն իր պատկերացումների եկեղեցուց ընտրել է մարդ և նշանակել։ Իրավական որևէ ընթացակարգի չի համապատասխանում»,- ասաց նա։

Անդրադառնալով հարցին, թե ի՞նչ պետք է արվի ստեղծված իրավիճակը կարգավորելու համար, Բաբայանը կարծիք հայտնեց, որ կարգավորումներն այլանդակվել են, և անհրաժեշտ է իշխանափոխություն։

«Առանց իշխանափոխության՝ որևէ բան հնարավոր չէ»,- եզրափակեց նա։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի 2026թ. մարտի 27-ի որոշմամբ՝ Արման Սարոյանը (նախկին Գևորգ եպիսկոպոսը) նշանակվել է «Ներման հարցերի քննարկման խորհրդակցական հանձնաժողովի» անդամ՝ որպես Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ներկայացուցիչ։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել