copy image url
Արտաքին 4 ամիս առաջ - 22:00 12-04-2026

Ուգանդայի ՊՆ նախարարը Թուրքիայից պահանջել է 1 միլիարդ դոլար և այդ երկրի ամենագեղեցիկ կնոջը

Ուգանդայի նախագահի որդին` Ժողովրդական պաշտպանության ուժերի գլխավոր հրամանատար, գեներալ Մուհուսի Քաիներուգաբան՝ որպես «դիվիդենտ», Թուրքիայից պահանջել է 1 միլիարդ դոլար և այդ երկրի ամենագեղեցիկ կնոջը, հաղորդում է India Today-ը։

«Բացի Թուրքիայից ստացված միլիարդ դոլարից, ես ուզում եմ ամուսնանալ այդ երկրի ամենագեղեցիկ կնոջ հետ»,- գրել է Քաիներուգաբան X սոցիալական ցանցում ապրիլի 11-ին, սակայն ավելի ուշ ջնջել է գրառումը։

Քաղաքական գործիչը մեղադրել է Թուրքիային Սոմալիում գործարքներից, այդ թվում՝ Մոգադիշոյում նավահանգիստների և օդանավակայանների շահագործումից շահույթ ստանալու համար։ Ուգանդան երկու տասնամյակ է, ինչ Սոմալիում պայքարում է «Ալ-Քաիդայի» հետ կապված «Ալ-Շաբաաբ» խմբավորման զինյալների դեմ։

Ժողովրդական պաշտպանության ուժերի գլխավոր հրամանատարը պահանջել է «արժեթղթերի վաճառքից ստացված դիվիդենտներ» և ավելի ուշ հայտարարել է, որ ցանկանում է նաև ամուսնանալ Թուրքիայի ամենագեղեցիկ կնոջ հետ։

Ավելին, Քաիներուգաբան սպառնացել է արգելել «Թուրքական ավիաուղիների» թռիչքները և խզել դիվանագիտական ​​հարաբերությունները, եթե իր պահանջները չբավարարվեն 30 օրվա ընթացքում։

Ուգանդայի զինված ուժերի հրամանատարը հայտնի է իր հակասական հայտարարություններով։ 2022 թվականի հոկտեմբերին նա սոցիալական ցանցերում գրել էր, որ կարող է երկու շաբաթում գրավել Քենիայի մայրաքաղաքը, ինչը ստիպել էր իր հորը՝ Ուգանդայի նախագահին, ներողություն խնդրել։ 2025 թվականի հունվարին Քաիներուգաբան հայտարարել էր, որ հոր կամքը միակ բանն է, որը գեներալին կանգնեցնում է ընդդիմության առաջնորդ Բոբի Ուայնին մահապատժի ենթարկելուց։

Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի գործողությունների սկսվելուց հետո քաղաքական գործիչը հայտարարել էր, որ Ուգանդան պատրաստ է Մերձավոր Արևելքի հակամարտության մեջ մտնել Թել Ավիվի կողմից։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
18:37 Ի՞նչ ջուր. Հայաստանում ամեն ինչն է ահավոր՝ կոմունալները, վարձերը. հարցում