copy image url
Արտաքին 11 ամիս առաջ - 18:10 30-07-2025

Հարավային Սուդանի և Ուգանդայի միջև բախումներ են սկսվել. կան զոհեր

Ուգանդայի և Հարավային Սուդանի սահմանին մարտական գործողություններ են սկսվել, որոնց հետևանքով, ընդհանուր առմամբ, զոհվել է 6 զինվորական։

Ուգանդայի բանակի ներկայացուցիչների խոսքով՝ Հարավային Սուդանի պաշտպանական ուժերի զինվորականները հատել են սահմանը և հրաժարվել լքել տարածքը. դա հանգեցրել է փոխհրաձգության, որի հետևանքով զոհվել է հինգ հարավսուդանցի զինվոր և առնվազն մեկ ուգանդացի զինվոր։

Հարավային Սուդանի բանակը հաստատել է բախումը, բայց չի նշել, թե քանի մարդ է զոհվել։ Ուգանդան տասնամյակներ շարունակ աջակցել է այն ուժերին, որոնք հավատարիմ են Հարավային Սուդանի նախագահ Սալվա Կիիրին` օգնելով երկրին 2011 թվականին ձեռք բերված անկախության համար պայքարում և դրան հաջորդած քաղաքացիական պատերազմի ժամանակ։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում