copy image url
Ներքին 4 ամիս առաջ - 13:44 08-04-2026

Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են հարսանիքների ժամանակ 4 տներ թալանած երիտասարդին

ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի քրեական ոստիկանները օրեր առաջ հատուկ օպերացիա են իրականացրել, որը ղեկավարել է Արմավիրի քրեական ոստիկանության պետ Երվանդ Նիկոյանը, իսկ օպերացիան կրել է «Կարմիր խնձորի համին կարոտ մնաս» անունը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տևական ժամանակ էր Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղում հարսանեկան արարողությունների օրերին, երբ բնակիչները տանը չէին լինում ու մասնակցում էին հարսանիքի, ապա վերադառնալով հարսանիքից՝ իրենց տները հայտնաբերում էին թալանված։ Նմանատիպ 4 դեպք էր տեղի ունեցել և մինչև վերջերս այն տուժած քաղաքացիների համար մնում էր չբացահայտված, ինչը վրդովմունք էր առաջացնում ողջ գյուղում

Քրեական ոստիկանները առանց աղմուկի իրականացնում են օպերատիվ-հետախուզական աշխատանքներ, և արդեն հերթական օպերատիվ տեղեկությունները ստանալուց հետո պարզում են, թե ով է իրական գողը, ու իրականացնում են նրան վնասազերծելու «Կարմիր խնձորի համին կարոտ մնաս» օպերացիան և համագործակցելով ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի բաժնի իրենց գործընկերների հետ բաժնի պետ Գևորգյանի գլխավորությամբ, կարճ ժամանակում ճշտում են կասկածյալի գտնվելու վայրը ու ժամանելով գյուղ հենց այնտեղ վնասազերծում ու նրան տեղափոխում են ոստիկանության Արմավիրի բաժին։

Նրա հայտնաբերման փաստով փաստաթղթեր են կազմվել, որոնք նրա հետ ներկայացվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ կասկածյալը նույն գյուղի բնակիչ 30-ամյա Համլետ Հովհաննիսյանն է, իսկ նախաքննության շահերից ելնելով որոշ հանգամանքներ այս պահին չենք հրապարակում։

Ֆոտոլրագրողի հետ զրույցում գյուղի բնակիչները ասում էին. «Մենք այդպես էլ գիտեինք, որ գողը տանից չլինի, եզը երդիկից չեն հանի։ Մենք նույնիսկ ունեինք կասկածներ հնարավոր գողի մասին ու զարմանում էինք, որ տևական ժամանակ ոստիկանները չէին բռնում այդ ստահակին։ Բայց հետո իմացանք որ չբռնելու պատճառը օպերատիվ բլոկի աշխատանքն է, ինչը վերջապես իր արդյունքը տվեց։ Հավատում ենք, որ իրականում ինքն է գողը, ով նաև իր ծանոթուհուն է պատմել գողությունների մասին ու հիմա վստահ ենք, որ գյուղում գողությունները կդադարեն և կհայտնաբերվեն գողացված իրերը, իսկ հետո նա արժանի պատիժ կկրի»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ