copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 18:00 28-10-2021

Վրաստանում թագազրկել են Ալիսա Ֆրեյնդլիխին թալանած «օրենքով» գողի որդուն

Վրաստանում քրեական հեղինակությունների որոշմամբ թագազրկվել է օրենքով գող Ամիրան Էբրալիձեի (Լանչխուցկի) որդի Դաթոն, հայտնում է Prime Crime-ը։ Դաթոն հայտնի Ամիրանի որդին է, ով ժամանակին թալանել էր դերասանուհի Ալիսա Ֆրեյնդլիխին՝ սպառնալով նրան դանակով և խլելով մուշտակը։ Դա տեղի է ունեցել 1972 թվականին Թբիլիսիում։

Դաթո Էբրալիձեն աստիճանազրկվել է գողերի կողմից արդեն երկրորդ անգամ: Հայրը նրան ոչ մի կերպ չէր կարող օգնել։ Այս որոշման պատճառ է դարձել «ոչ գողական» պահվածքը և անձնական նպատակներով «օբշչակի» միջոցների օգտագործումը։ Հարկ է նշել, որ Դաթոն երկրորդ անգամ թագադրվել էր անցյալ տարի։

Դաթոյին հիմնական մերկացնողը եղել է Էնցո Բաթումսկին։ Նրան աջակցել են վրացի այլ «օրենքով» գողեր։ Դաթոյին տրամադրվել է ներողություն խնդրելու հնարավորություն, բայց նա չի օգտվել դրանից։ Նրան չեն օգնել նաև աջակցության փորձերը երկրից դուրս գտնվող հեղինակությունների կողմից: Դաթոյի հայրը՝ Ամիրանը, ստիպված է եղել համաձայնել որդու վերաբերյալ կայացված որոշմանը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ