Ներքին 4 ամիս առաջ - 14:08 07-04-2026

Պեռաշկին դարձել ա ձեր առանցքը, ձեր առանցքից այն հանենք՝ դուք կքանդվեք. Կոնջորյանը՝ դաշնակցականներին

Հարգելի՛ ընդդիմադիրներ, դուք ձեր խոհրդարանական գործունեության մայրամուտն եք տեսնում, ակնհայտ է, որ պեռաշկին ավելի լուրջ քաղաքական օրակարգ ա ստեղծում, քան դուք:

Այս մասին ԱԺ իր ելույթում ասաց Հայկ Կոնջորյանը:

«Վերջին օրերին, ակնհայտորեն, դուք պտտվում եք պեռշակու շուրջ, պեռաշկին դարձել ա ձեր առանցքը, եթե ձեր առանցքից հանենք պեռաշկին, դուք կքանդվեք»:

Եթե լուրջ քաղաքական կշիռ ունենայիք, ձեր առաջնորդը կլիներ պատկառելի դաշնակցական, ձեզանից որևէ մեկը, օրինակ՝ Արծվիկ Մինասյանը: Փոխարենը՝ Ռոբերտ Քոչարյանն ա:

135-ամյա Դաշնակցությունը մարդ չի գտել, որ իրենց առաջնորդի», - ասաց Կոնջորյանն ու անդրադառնալով ընտրական օրենսգրքում փոփոխություն անելու նախագծին, նշեց, որ դա օդից ու ուրիշ մոլորակից չի հայտնվել օրակարգում:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ