copy image url
Մամուլ 4 տարի առաջ - 08:02 18-05-2022

Մակունցը դիմել է դաշնակցականներին և հանդիպում է խնդրել` «կարևոր հարցով»․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․

«ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հիմնովին մերժվել է ամերիկահայ համայնքի կողմից: Նա պատեպատ է խփվում համայնքի հետ հարաբերությունները կարգավորելու համար: Վերջերս էլ դիմել է տեղի հայտնի դաշնակցականներին եւ թախանձագին հանդիպում է խնդրել` «կարեւոր հարցով»:
Թեման չի ասել, եւ ՀՅԴ-ում կարծել են, թե ինչ-որ լուրջ հարց կա` Հայաստանի ճակատագրին առնչվող, համաձայնել են հանդիպել, սակայն իրենց նշած վայրում եւ առանց հրապարակման: Երբ պարզվել է, որ Մակունցն ընդամենը խնդրում է աջակցել իրեն, որ ինչ-որ ֆիլմի պրեմիերա կազմակերպի, ՀՅԴ-ականները «կուլտուրական» ցտեսություն են հայտնել ու հեռացել։
Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ էլ դաշնակցական երիտասարդները մինչեւ մեքենան ուղեկցել էին նրան՝ Արցախի դրոշը պարզած ու «դավաճան» վանկարկումներով, իսկ դրանից մի քանի օր հետո էլ փորձել էին ջուր լցնել դեսպանի ուղղությամբ»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ