Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 2 ամիս առաջ - 12:48 04-04-2026

Ուկրաինական ուժերը հարվածել են Ռոստովի և Սամարայի շրջաններին

Ռուսական կողմի տվյալներով՝ Տագանրոգում ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով մեկ մարդ է զոհվել, չորսը՝ տուժել, Տոլյատիում հարձակման է ենթարկվել երկու գործարան:

Ռոստովի մարզի ղեկավար Յուրի Սլյուսարը հայտնել է, որ անօդաչուի բեկորների ընկնելու պատճառով հրդեհ է բռնկվել ափից մի քանի կիլոմետր հեռու գտնվող բեռնանավում:

ՌԴ ՊՆ-ն էլ հայտնել է որ անցած գիշերվա ընթացքում ՀՕՊ-ի հերթապահ միջոցներով Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Կուրսկի, Օրյոլի, Ռոստովի, Սամարայի, Սարատովի, Տուլայի մարզերի, Ղրիմի տարածքների և Սև ծովի ջրային տարածքի վրա որսացել և ոչնչացվել է 85 ուկրաինական անօդաչու թռչող սարք: