Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 18:16 30-12-2022

ՃՏՊ Թբիլիսյան խճուղում․ կան տուժածներ

Դեկտեմբերի 30-ին` ժամը 12։28-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Թբիլիսյան խճուղում գտնվող «Երազ այգու» մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ ավտոմեքենան բախվել է պատին․ կա արգելափակված քաղաքացի։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «BMW 528» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ․ Ղ․, ծնված 1979 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, վրաերթի ենթարկել Ա․ Ա․-ին (ծնված 1955 թ․) և բախվել շենքի պատին։

Փրկարարները վարորդին դուրս են բերել արգելափակումից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, այնուհետև Ա․ Ա․-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է «Իզմիրլյան» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և դադարեցրել վառելիքի արտահոսքը։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել