copy image url
Արտաքին 3 ամիս առաջ - 21:51 03-04-2026

Իրանում խոցված ամերիկյան կործանիչի անձնակազմի անդամներից մեկը փրկվել է. CBS

Իրանի տարածքում խոցված ամերիկյան կործանիչի երկու անձնակազմի անդամներից մեկը փրկվել է։

Այս մասին հայտնել է ամերիկյան CBS News հեռուստաալիքը՝ հղում անելով իր սեփական աղբյուրներին։

Երկու ամերիկյան աղբյուրներ հաստատել են այս տեղեկությունը։ Անձնակազմի երկրորդ անդամի որոնումները շարունակվում են։