copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 14:40 01-06-2021

Իրանում զոհվել է երկու օդաչու կործանիչի կատապուլտը գործարկելիս

Իրանում զոհվել են ռազմաօդային ուժերի երկու օդաչուներ F-5 կործանիչի կատապուլտը գործարկելիս: Ինքնաթիռն այդ պահին եղել է գետնի վրա: Օդաչուները պատրաստվում էին թռիչքի: Այս մասին հաղորդում են տեղական լրատվամիջոցները:

Ինչպես հաղորդվում է, դեպքը տեղի է ունեցել այսօր՝ հունիսի 1-ի առավոտյան, երկրի հարավ-արևմուտքում գտնվող Խուզեստան նահանգի Դիզֆուլ բազայում: Սա վերջին ամսվա ընթացքում նմանատիպ երկրորդ դեպքն է: