Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 2 ամիս առաջ - 10:41 03-04-2026

Ինստիտուտը կիսատ՝ գնում են, 2 տարին շատ երկար ժամանակ է, գալիս են ու մոռանում՝ ինչի համար էին սովորում. զինծառայողի ծնող

Զինծառայողների հարազատները շարունակում են բարձրաձայնել ծառայության ժամկետի և գործող կարգավորումների վերանայման անհրաժեշտության մասին։

Oragir.News-ի լրագրողի հետ զրույցում զինծառայողի հարազատ Արմեն Բադալյանը նշեց, որ գործող մոտեցումները անհավասար պայմաններ են ստեղծում և բացասաբար անդրադառնում երիտասարդների ապագայի վրա։

Նրա խոսքով՝ երկարաժամկետ ծառայությունը խոչընդոտում է կրթության շարունակականությանը և մասնագիտական զարգացմանը։

«Ինստիտուտը կիսատ թողնում գնում են, երկու տարին շատ մեծ ժամանակ է, մարդիկ մոռանում են՝ ինչի համար էին սովորում»,- ասաց Բադալյանը։

Նա առաջարկում է կրճատել ծառայության ժամկետը՝ ընդգծելով, որ մեկ տարին կամ առավելագույնը մեկուկես տարին բավարար է անհրաժեշտ հմտություններ ձեռք բերելու համար։

Բադալյանի խոսքով՝ երիտասարդները կարող են ծառայությունից հետո ավելի արդյունավետ կերպով ներգրավվել քաղաքացիական կյանքում և օգտակար լինել պետությանը այլ ոլորտներում։

«Ավելի լավ չէ՞՝ գան, մասնագետ դառնան, իրենց կյանքը սկսեն ու այդպես ծառայեն երկրին»,- նշեց նա։

Անդրադառնալով Պաշտպանության նախարարի հայտարարությանը, ըստ որի՝ փոփոխություններ չեն նախատեսվում, Բադալյանը նշեց, որ իրենք շարունակելու են դիմել և բարձրաձայնել խնդիրը։

Նա հիշեցրեց, որ նախկինում արդեն իրականացրել են ակցիա կառավարության շենքի դիմաց և փոխանցել նամակ, սակայն պատասխան դեռ չեն ստացել։

«Մենք խնդրում ենք ևս մեկ անգամ վերանայել որոշումը, որ բոլորին վերաբերվի»,- ընդգծեց նա։

Բադալյանը նաև հավելեց, որ ծառայությունն արդեն անցած զինծառայողները ձեռք են բերել անհրաժեշտ փորձ և պատրաստվածություն։

«Իրենց պարտքը տվել են, արդեն գիտեն՝ ինչպես պաշտպանել հայրենիքը»,- եզրափակեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել