copy image url
Մամուլ 3 ամիս առաջ - 07:55 03-04-2026

Ինչո՞ւ է լռում Փաշինյանի հետ մետրոյում վիճած արցախցի կինը. Իրավունք


«Իրավունք» թերթը գրում է.
«Այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը սկսեց նախընտրական շրջագայությունները Երեւանում` Երեւանի բնակիչների տրամադրությունները շոշափելու համար, սկանդալները դարձել են անպակաս։ Վերջին նման շրջայցը հանգեցրեց եկեղեցու պատմությանը, որի արդյունքում Հայաստանն ունեցավ անչափահաս քաղբանտարկյալ։ Դրանից առաջ մետրոյի պատմությունն էր:

Հիշեցնենք, Փաշինյանը ցույց տալով իր ձեռքին եղած քարտեզով կրծքանշանը, տղա երեխային ասաց. «Եղբայր, կարելի՞ է մի հատ քեզ նվիրեմ սրանից»։ Երեխայի մայրը արձագանքեց. «Չէ, մենք Արցախից ենք, մենք ուրիշ քարտեզ ունենք»: «Բայց ձեր տղան այս քարտեզում է ապրելու. Էդ հաշվի առեք: Մենք չենք թողնելու ձեր այդ գաղափարաբանությունը»,-հակադարձեց Փաշինյանը` արժանանալով դիպուկ պատասխանին. «Դուք չեք թողել, որ մենք մեր Արցախում ապրենք, բայց չեք կարող մեզ զրկել մեր Արցախում ապրելու հույսից»...

Հետոպարզվեց, որ Փաշինյանի հաթաթաների զոհն էր դարձել արցախյան պատերազմի մասնակից Արմեն Մոսինյանի դուստրը՝ Արմինե Մոսինյանը։ Դեպքից անցել է շաբաթներ, սակայն Մոսինյաններից որեւէ մեկը այլեւս չի արձագանքում թեմային։

«Իրավունքը» փորձել է կապի դուրս գալ Արմինե Մոսինյանի հետ, սակայն նրան մոտ կանգնած արցախցիները նշեցին, որ ապարդյուն է, քանի նոր Արմինեի ընտանիքում այդ միջադեպը բավական տհաճ խոսակցությունների առիթ է դարձել. «Խոսք ու զրույցի է վ երածվել այդ միջադեպը ընտանիքում, Փաշինյանը կարողանում է մարդկանց տունը կռիվ գցել, դրանում նրան հասնող չկա»,-ասաց աղբյուրը։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին