Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 2 ամիս առաջ - 12:14 31-03-2026

Կայա Կալասը և ԵՄ երկրների արտգործնախարարները ժամանել են Կիև

Եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը և Եվրամիության անդամ երկրների արտաքին գործերի նախարարները ժամանել են Կիև՝ նախարարական համատեղ նիստին մասնակցելու համար։

Այս մասին մարտի 31-ին հայտնել է Ուկրաինայի արտաքին քաղաքական գերատեսչությունը։

«Կիև են ժամանել ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը և եվրոպական երկրների արտգործնախարարները։ Այսօր Ուկրաինայի մայրաքաղաքում տեղի կունենա ԵՄ նախարարական նիստը», - ասված է նախարարության տելեգրամյան ալիքում։

Պատվիրակները Կիև են ժամանել գնացքով։ Կենտրոնական երկաթուղային կայարանում նրանց դիմավորել է Ուկրաինայի ԱԳ նախարար Անդրեյ Սիբիգան։ Դիմելով ԵՄ ներկայացուցիչներին՝ նա այս այցն անվանել է «իսկական քաջության և Ուկրաինայի հետ համերաշխության նշան», ինչպես նաև երախտագիտություն է հայտնել Կալասին։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան