copy image url
Արտաքին 1 ամիս առաջ - 13:17 15-07-2026

Ֆոն դեր Լայենը և ԵՄ մի շարք երկրների ղեկավարներ ժամանել են Կիև

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը ժամանել է Կիև, որտեղ կհայտարարի Ուկրաինայի և ԵՄ-ի պաշտպանական արդյունաբերություններն ինտեգրելու նոր նախաձեռնությունների մասին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա գրառում է կատարել X սոցիալական հարթակում։

Ֆոն դեր Լայենը նշել է, որ սա իր 11-րդ այցն է Ուկրաինա Ռուսաստանի դեմ պատերազմի ընթացքում։

«Սա հատուկ պահ է։ Ուկրաինան ստեղծել է ուժեղ ռազմական թափ։ Իրավիճակը փոխվում է։

Ես կհայտարարեմ մեր պաշտպանական արդյունաբերություններն ինտեգրելու նոր նախաձեռնությունների մասին, որպեսզի մենք կարողանանք ավելի շատ և ավելի արագ արտադրել։ Մենք նաև կքննարկենք (խմբ.՝ ԵՄ-ին Ուկրաինայի) անդամակցությունը և այս ձմռան նախապատրաստական ​​աշխատանքները», – գրել է պաշտոնյան։

«ՌԲԿ-Ուկրաինա» պարբերականը գրում է, որ Կիև են ժամանել նաև Ռումինիայի նախագահ Նիկուշոր Դանը, Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն, Սերբիայի վարչապետ Ալեքսանդր Վուչիչը։

Ըստ հրապարակման՝ այցը համընկնում է Ուկրաինայի պետականության և Կիևյան Ռուսիա – Ուկրաինայի մկրտման օրվա հետ, և Կիևի դաշնակիցները որոշել են այս կրկնակի տոնը նշել Ուկրաինայի հետ։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը