copy image url
Արտաքին 3 ամիս առաջ - 22:56 29-03-2026

Իրանը հայտարարել է, որ պատրաստ է պատասխանել ԱՄՆ-ի ցամաքային հարձակմանը

Իրանը հայտարարել է, որ պատրաստ է պատասխանել ԱՄՆ-ի ցամաքային հարձակմանը՝ Վաշինգտոնին մեղադրելով ցամաքային հարձակում նախապատրաստելու մեջ:

Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը պնդել է, որ ԱՄՆ-ն հնարավոր բանակցությունների մասին հաղորդագրություններ է ուղարկում, սակայն միաժամանակ գաղտնի պլանավորում է ցամաքային հարված: Գրում է «Ազատությունը»։

«Քանի դեռ ամերիկացիները ձգտում են հասնել Իրանի հանձնվելուն, մեր պատասխանն այն է, որ մենք երբեք չենք ընդունի նվաստացումը»,- ասել է նա ազգին ուղղված ուղերձում:

The Washington Post-ն ավելի վաղ, մեջբերելով ԱՄՆ պաշտոնատար անձանց, հաղորդել է, որ Պենտագոնը պատրաստվում է Իրանում բազմշաբաթյա ցամաքային գործողությունների:

Անցյալ շաբաթ Միացյալ Նահանգները հայտարարել էր, որ Իրանին առաջարկել է 15 կետից բաղկացած հրադադարի ծրագիր, սակայն Թեհրանը մերժել է և ներկայացրել իր սեփական առաջարկները:

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում