Ուղիղ եթեր
Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 2 ամիս առաջ - 09:00 29-03-2026

Սամվել Կարապետյանին տեսնում եմ Հայաստանի վարչապետ․ իրեն պետք է ընտրեմ․ հարցում

«Ուժեղ Հայաստանի» վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ մեր ազգին անհրաժեշտ է միասնություն և հույս։ Նա խոստացել է, որ որպես վարչապետ՝ կմիավորի երկիրը և այն կդարձնի ուժեղ՝ ուժեղ տնտեսությամբ և ուժեղ խաղաղությամբ։

«Խոստումն է, որ ինձ հետ՝ որպես վարչապետ, գալիք սեպտեմբերը և դրան հաջորդող յուրաքանչյուր ամիս խաղաղ է լինելու։ Մենք կանենք ավելին. մենք կսահմանենք ցածր հարկեր բիզնեսի համար, կստեղծենք նոր աշխատատեղեր մարդկանց համար և կբարելավենք կյանքի որակը։ Մենք կունենանք ավելի ուժեղ դիվանագիտություն և ավելի ուժեղ պաշտպանություն, որոնք կերաշխավորեն խաղաղությունը՝ գործով, ոչ թե խոսքով»,- նշել է նա։

Oragir.News-ը շրջել է Երևանի փողոցներում և քաղաքացիներին հարց ուղղել․ «Սամվել Կարապետյանին տեսնո՞ւմ եք որպես Հայաստանի հաջորդ վարչապետ»։

Հարցվածների մի մասը նշեց, որ տեսնում է Սամվել Կարապետյանին որպես Հայաստանի հաջորդ վարչապետ, որոշներն էլ ասացին, որ նա իրավունք չունի վարչապետ լինելու։

«Այո, իր գործունեությամբ արժանացել է իմ վստահությանը»,-պատասխանեց քաղաքացիներից մեկը։ Մեկ այլ անցորդ էլ դրական պատասխան տվեց։ «Այո, որովհետև խելք ունի Սամվել Կարապետյանը»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ ամեն ինչով արժանի է։ «Այո, ամեն ինչով արժանացել է իմ վստահությանը։ Ես իրան շատ հարգում եմ ու ուզում եմ, որ ինքը լինի և իրեն պետք է քվեարկեմ»,- ասաց նա։

«Այո, մենակ սա գնա»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան

Ձեզ գուցե հետաքրքրի