Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 1 տարի առաջ - 16:00 13-01-2025

Արշակ Կարապետյանին չեմ հիշում․ վարչապետ եմ պատկերացնում միայն իմ ախպորը՝ Փաշինյանին․ հարցում

Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը, ով գտնվում է ՌԴ-ում, ակտիվ քննադատում է այս իշխանություններին ու կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանին։

Արշակ Կարապետյանը շատ անգամ հայտարարել է, որ վարչապետին ասել է, թե Նիկոլ Փաշինյանը չի կարող լինել Հայաստանի վարչապետ։

Ներկայումս կարծիքներ կան, որ Պաշտպանության նախկին նախարարն ինքն է ցանկանում դառնալ ՀՀ վարչապետ։

Oragir.News-ն այսօր շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանին Հայաստանի վարչապետ պատկերացնու՞մ եք»։

Հարցվածների մեծամասնությունը չճանաչեց կամ չհիշեց Արշակ Կարապետյանին։ Եղան քաղաքացիներ, ովքեր նշեցին, որ նախկին նախարարը խելացի է և կարող է լինել վարչապետ։

«Չեմ ճանաչում իրեն»,- ասաց քաղաքացիներից մեկը։ Մեկ այլ անցորդ էլ դրական պատասխան տվեց․ «Այո, ինչու ոչ»։

Հարցվածներից մեկն էլ ասաց, որ չգիտի, թե ով է Արշակ Կարապետյանը։ «Ինքը կարճ ժամանակ ա էղել, իր գործունեության մասին ինչ-որ հետ չի մնացել, ես չեմ կարող մեկնաբանել»,- նշեց նա։

Մեկ այլ քաղաքացի էլ նշեց, որ նոր է լսում Արշակ Կարապետյանի մասին։ «Չգիտեմ, թե ով ա։ Եթե Մոսկվայում է, վապշե չեմ ճանաչի։ Թող նշանակի, բայց օգուտ չի լինելու»,- պատասխանեց նա։

Մեկ այլ անցորդ էլ նշեց, որ միայն Նիկոլ Փաշինյանին է պատկերացնում վարչապետ։ «Ես վարչապետ եմ պատկերացնում միայն իմ ախպորը՝ Փաշինյանին»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում