copy image url
Ներքին 5 ամիս առաջ - 18:23 27-03-2026

Կյանքից հեռացել է Հայաստանի ականավոր պետական գործիչ Լևոն Սահակյանը

Մոսկվայում 89 տարեկան հասակում կյանքից հեռացել է ականավոր պետական և հասարակական գործիչ Լևոն Գուրգենի Սահակյանը:

Նա զգալի ավանդ է ունեցել Հայաստանի զարգացման գործում՝ զբաղեցնելով պատասխանատու պետական պաշտոններ՝ Հայկական ԽՍՀ արհմիությունների խորհրդի նախագահի, Հայաստանի կոմկուսի Երևանի քաղկոմի առաջին քարտուղարի և հանրապետության Նախարարների խորհրդի նախագահի առաջին տեղակալի պաշտոնները: Լևոն Սահակյանն ընտրվել է նաև ԽՍՀՄ Գերագույն խորհրդի և Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր:

Լևոն Սահակյանի գործունեության մեջ առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո ընկած ժամանակահատվածը: Ողբերգության առաջին իսկ օրերից նա գլխավորել է մարդկանց փրկության և քաղաքների վերականգնման հանրապետական շտաբը՝ համակարգելով աղետի գոտում իրականացվող բարդագույն աշխատանքները:

Գործընկերներն ու մտերիմները Լևոն Սահակյանին կհիշեն որպես բացառիկ արժանապատվության և մեծ հոգու տեր անհատի, ով մշտապես օգնում էր մարդկանց և կարողանում էր համախմբել նրանց ընդհանուր գործի շուրջ: Իր հարազատների՝ կնոջ, զավակների և թոռների համար նա միշտ եղել է իմաստուն խորհրդատու և ամենաթանկ մարդը: Նրա վառ հիշատակը հավերժ կմնա բոլոր նրանց սրտերում, ովքեր ճանաչել և հարգել են նրան:

Հրաժեշտի արարողությունը տեղի կունենա 2026 թվականի մարտի 30-ին, ժամը 11:00-ից 13:00-ն, Մոսկվայի Վագանկովյան գերեզմանատան հայկական հատվածում (հասցե՝ Սերգեյ Մակեևի փողոց 10, շինություն 4):

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր