copy image url
Ներքին 5 ամիս առաջ - 20:18 19-03-2026

100 հազար դոլարի ոդիսականը․ Oragir.News-ի հրապարակումից հետո Մերգելյան ինստիտուտը դատի է տվել ՊՆ-ին

Oragir.News-ն օրերս իր հրապարակումներից մեկում անդրադարձել էր 2018 թվականի դեկտեմբերի 26-ին Մերգելյանի անվան գիտահետազոտական ինստիտուտի և Պաշտպանության նախարարության միջև կնքված պայմանագրին, որի համաձայն ինստիտուտի տարածքների մի մասը տրամադրվել էր օգտագործման՝ տեխնոլոգիական կամ կրթական նպատակներով։ Պայմանագրով նախատեսվում էր նաև, որ ինստիտուտը պետք է մատակարարեր 100 միավոր արտադրանք, ինչը, ըստ ՊՆ-ի, չի իրականացվել, և գերատեսչությունը գործարքից ավելի քան 7 տարի անց միակողմանիորեն լուծարել է այն։

Միաժամանակ ինստիտուտից պահանջվել է կարճ ժամկետում վերադարձնել շուրջ 100 հազար դոլար գումար, որը ներառում է նաև համապատասխան տույժերը, տուգանքները և կանխավճարը։ Ավելին՝ մարտի 6-ին Մերգելյան ինստիտուտն ընդգրկվել է գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող կազմակերպությունների ցանկում։

Ուշագրավ է, որ Oragir.News-ի հրապարակումից հետո նոր զարգացումներ են տեղի ունեցել․ գիտահետազոտական ինստիտուտը դատական հայց է ներկայացրել Պաշտպանության նախարարության դեմ՝ պնդելով, որ կատարել է պայմանագրով իր ստանձնած պարտավորությունները։ Ինստիտուտը պահանջում է անվավեր ճանաչել թե՛ պայմանագրի միակողմանի լուծարումը, թե՛ իրեն «սև ցուցակում» ներառելու որոշումը։ Գործը մակագրվել է դատավոր Դավիթ Օհանյանին։



Ակնհայտ է, որ եթե մեր հրապարակումը չլիներ, այս հարցը նույնպես անտեսվելու էր, և վաղեմության հարց ունեցող պայմանագրի շուրջ նման զարգացում չէր լինի։

Հիշեցնենք՝ մենք ուշադրություն էինք հրավիրել նաև այն հարցերին, թե ինչո՞ւ է ՊՆ-ն գործարքից միայն 7 տարի անց պարտքի մասին հիշել, ինչո՞ւ դա չէր արվել ավելի վաղ, և ի՞նչ հիմքով էր դա արվում, սակայն մեր այս հարցերը ՊՆ-ն անպատասխան էր թողել։

Oragir.News-ը Մերգելյան ինստիտուտից փորձեց պարզաբանում ստանալ՝ ի՞նչ ակնկալիքներ ունեն դատական գործընթացից, ինչպե՞ս է գնումների գործընթացից հեռացվելը ազդում ընկերության ընթացիկ և ապագա ծրագրերի վրա, կա՞ վտանգ, որ ինստիտուտը կկորցնի գործընկերների կամ ներդրողների վստահությունը։

ԵՄՄԳԻ-ից Oragir.News-ին հայտնեցին, որ պատասխանատու անձանցից ոչ մեկը տեղում չէ՝ խոստանալով, որ ավելի ուշ մեզ հետ կապ կհաստատեն ու համապատասխան պարզաբանումներ կներկայացնեն, սակայն մինչև աշխատանքային օրվա ավարտը այդպես էլ մեզ չզանգահարեցին։ Եթե հրապարակումից հետո Մերգելյան ինստիտուտից պարզաբանումներ ներկայացնելու ցանկություն ունենան, պատրաստ ենք լսել և հրապարակել դրանք։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ