Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 11:51 20-01-2024

Oragir.News-ի հրապարակումից հետո գյումրեցի մոտոցիկլիստի մահվան գործով վկայի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Օրերս Oragir.News-ը հայտնել էր, որ գյումրեցի մոտոցիկլավար 24-ամյա Ռոման Մանուկյանի վթարի դեպքից անցել է 4 ամիս, սակայն նախաքննական մարմինները ամեն ինչ անում են, որպեսզի ձգձգվի գործի ընթացքը։

Գյումրեցի մոտոցիկլավարի հարազատները դժգոհ են գործի ընթացքից՝ նշելով, որ մինչ օրս փորձագետները չեն կարողանում զննել վթարի պատճառ դարձած Անդրանիկ Մկոյանի վարած էլեկտրական «Աուդի» մակնիշի ավտոմեքենան, քանի որ վկայի կարգավիճակ ունեցող Մկոյանը լքել է երկիրը, այս պահին Միացյալ նահանգներում է, իսկ առանց մասնագետի հնարավոր չէ բացել ավտոմեքենայի դռները:

Դատախազությունը հանրային քրեական հետապնդում է հարուցել Ռոման Մանուկյանի մահվան ելքով ավտովթարի մասնակիցներից Անդրանիկ Մկոյանի նկատմամբ, ով վկայի կարգավիճակ ուներ:

Քրեական հետապնդումը հարուցվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Ավտոմեքենա կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոց վարող անձի կողմից ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջ կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոն խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ): Դեպքի առթիվ նույն հոդվածով քրեական վարույթ նախաձեռնվել էր դեպքի օրը՝ 2023թ. սեպտեմբերի 5-ին, սակայն մեղադրյալ չկար:

2023թ. սեպտեմբերի 5-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցում միմյանց են բախվել «Աուդի» մակնիշի ավտոմեքենան և Ռոման Մանուկյանի մոտոցիկլետը: Ռոման Մանուկյանը տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն, որտեղ, գիտակցության չգալով, մահացել է: Սակայն քույրը՝ Անի Վարդանյանը, ասում է, որ եղբայրը տեղում է մահացել, հիվանդանոցում մահն է արձանագրվել: Վնասվածքները կյանքի հետ անհամատեղելի են եղել:


Oragir.News-ի հրապարակումից հետո գյումրեցի մոտոցիկլիստի մահվան դեպքով վկայի կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ