Ներքին Տեսանյութ 4 ամիս առաջ - 12:27 19-03-2026

Ստեղծվում է հոգեբանական անհավասարություն զինվորների միջև․ ծնողները կոչ են անում շտկել օրենքը

2025 թ. ամառային զորակոչով բանակ զորակոչված տղաների ծնողները ակցիա են կազմակերպել Կառավարությայն դիմաց, պահանջում են, որ պարտադիր զինվորական ծառայությունը 1.5 տարի դարձնելու որոշումը տարածվի նաև իրենց որդիների վրա։

Ծնողներից մեկի՝ Տաթևիկի խոսքով՝ ձմեռային զորակոչիկների ծառայության ժամկետը կրճատվել է 1․5 տարի, մինչդեռ նույն տարվա ամառային զորակոչիկների ժամկետը մնացել է 2 տարի, և օրենքը չունի հետադարձ ուժ, որպեսզի փոփոխությունը տարածվի նաև նրանց վրա։ «Մենք բազմաթիվ նամակներ և դիմումներ ենք գրել, սակայն ստացել ենք նույն պատասխանը. օրենքը չունի հետադարձ ուժ»,- ասաց նա։

Նա ընդգծեց՝ անկախ ծառայության ժամկետից, տղաները պատվով կատարում են իրենց պարտքը, և ծնողները չեն ցանկանում որևէ դժգոհություն հայտնել իրենց ծառայող երեխայի վերաբերյալ։ «Մեր պահանջն այն է, որպեսզի օրենքը վերանայվի և ազդի նաև 2025 թվականի ամառային զորակոչի տղաների վրա, կամ նվազագույնը՝ հավասարեցվեն արձակուրդները, որպեսզի բոլորի համար լինեն հավասար պայմաններ», – հավելեց նա։

Ծնողները կարծում են, որ ներկայիս անարդարությունը ստեղծում է հոգեբանական անհավասարություն զինվորների միջև, և կոչ են անում կառավարությանը օրենքը շտկել, որպեսզի բոլոր զորակոչիկները միանման ծառայության ժամկետ ունենան։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել