copy image url
Ներքին 3 տարի առաջ - 09:55 21-04-2023

Մեր տղերքին սպանել են. հրդեհից զոհված զինվորների ծնողները փակեցին Տիգրան Մեծի պողոտան

Ազատ գյուղի զինվորական կացարանում հրդեհից զոհված 15 զինծառայողների ծնողները այսօր՝ վաղ առավոտյան, բողոքի ակցիա էին իրականացնում Կառավարության շենքի մոտ։

Ծնողները մոտ 20 րոպե փակեցին Տիգրան Մեծի պողոտան։

Ծնողները պահանջում են հանդիպում Փաշինյանի հետ, նրանք ուզում են, որ վարչապետը իրենց բացատրի, թե ինչ պայմաններում են զոհվել իրենց տղաները։

Ծնողները ոստիկանության հորդորներով բացեցին ճանապարհը, բայց մտադրություն ունեն նորից փակելու։

Կացարանում զոհված Հայկ Կիրակոսյանի մայրը Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ ինքը համոզված է, որ որդուն սպանել են։ Նա նշեց, որ ավելի վաղ որդին իրեն հայտնել է, որ կապիտանը, ով հազվադեպ է այցելել կացարան, այդ օրը այցելել է։

Արմինեն նշեց, որ արդեն 3 ամիս է՝ աղոթում է իր որդու նկարի մոտ, սպասում վերադարձին, բայց հասկանում է, որ որդին այդպես էլ չի գալու։

Հիշեցնենք` հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ էր բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում:

Հրդեհի հետևանքով զոհվել էին 15 զինծառայողներ։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել