copy image url
Ներքին 5 ամիս առաջ - 19:40 18-03-2026

Ռոբերտ Քոչարյանը պետք է սպասի. Ալեն Սիմոնյանը 9 մլն դրամը դեռ չի վճարի

2025 թվականի հունիսի 13-ին Երևանի քաղաքացիական դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից Ալեն Սիմոնյանի դեմ ներկայացված դատական հայցը «առաջ չի շարժվում»։ «Դատալեքս» համակարգից տեղեկանում ենք, որ նախօրեին կողմերից մեկը դատավորին ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել, որն ընդունվել է։





Հարց է առաջանում, թե դատավարության կողմերից մեկը՝ հավանաբար պատասխանողը, ինչո՞ւ է հենց հիմա՝ դատական գործի հարուցումից 9 ամիս անց, ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնում, ի՞նչ հիմքով։

Հիշեցնենք՝ Ալեն Սիմոնյանը 2025-ի մայիսին, արձագանքելով Ռոբերտ Քոչարյանի պնդմանը, թե գործող իշխանությունները «կոռուպցիոն հանճարներ են» ու իր կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանը թերևս Հայաստանի ամենահարուստ մարդն է՝ երկրորդ նախագահին հորդորել էր «դիմել բժշկի»։

«Նիկոլ Փաշինյանը Հայաստանում երբևիցե եղած ամենաբաց ղեկավարն է, ՀՀ-ում բոլորը գիտեն, թե ով է երկրի ամենահարուստ ղեկավարը, և ավելի լավ կլիներ՝ ինքը խոսեր՝ այդ 200 միլիոն դոլարը վերջը Ղարաբաղի՞ց էին բերել, պա՞պն էր կտակել, Ալբանիայի՞ց էր ստացել որպես օգնություն, էլ չեմ ասում մնացած ունեցվածքը»,- պնդել էր խորհրդարանի խոսնակը։

Ռոբերտ Քոչարյանի պնդմամբ՝ Սիմոնյանի այս հրապարակային հայտարարությունները վնասել են իր պատիվն ու արժանապատվությունը, ուստի պահանջում է, որ վերջինս հրապարակային կերպով հերքի դրանք՝ հետևյալ տեքստով. «Նախկինում իմ կողմից լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ընթացքում ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ հնչել են հրապարակային արտահայտություններ, որոնցով ես նպատակ եմ ունեցել Ռոբերտ Քոչարյանի պատիվն ու արժանապատվությունը արատավորելու:

Ներկայումս ցանկանում եմ ներողություն խնդրել ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանից և հայտնում եմ, որ Ռոբերտ Քոչարյանի հասցեին նախկինում հնչեցրածս արտահայտությունները եղել են իմ ոչ իրավաչափ վարքագծի արդյունք, ինչի համար զղջում եմ»: Բացի այդ, նախկին նախագահը պահանջել էր Ալեն Սիմոնյանից բռնագանձել 6 մլն ՀՀ դրամ՝ զրպարտության և 3 մլն ՀԳ դրամ՝ վիրավորանքի համար՝ որպես հասցված ոչ նյութական վնասի հատուցում»:



Դատավորին ինքնաբացարկ ներկայացնելու հանգամանքն, այնուամենայնիվ, հնարավոր կողմնակալության և անաչառության հետ կապված կասկած է առաջացնում։

Բացի այդ, կարելի է ենթադրել, որ ամեն ինչ արվում է, որպեսզի այս գործը մինչև ընտրությունները չհանգուցալուծվի, ու 9 մլն դրամ փոխհատուցման ինտրիգը դառնա նախընտրական շահարկումների առարկա։

Կարճ ասած՝ Ռոբերտ Քոչարյանը պետք է սպասի, քանի որ Ալեն Սիմոնյանը մինչև ընտրությունները վերջինիս պահանջած 9 մլն դրամը հավանաբար մտադիր չէ վերադարձնել ու հենց այս նպատակով է դատավորին ինքնաբացարկ ներկայացրել։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին