copy image url
Ներքին 3 տարի առաջ - 15:59 01-03-2023

Ռոբերտ Քոչարյանը դեռ ազատ ֆռֆռում է․ դատական համակարգը պետք է արմատախիլ արվի, որ Մարտի 1-ը բացահայտվի․ Սարգիս Քլոյան

Ինձ համար Մարտի 1-ը վաղուց է բացահայտված, բայց Սահմանադրական դատարանը իր «սև գործն» արեց, մյուս դատավորներն էլ՝ Առաջին ատյանի, Վերաքննիչ դատարաններն էլ իրենց «սև գործն» արեցին, դրա համար էլ գործը գնաց փակուղի։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց 2008 թ-ի Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը։

«Մենք հիմա ունենք նոր գլխավոր դատախազ, նոր հսկող դատախազ, նոր քննաչական խմբի ղեկավար, բոլորն աշխատելու են, որ ամբողջովին բացահայտեն Մարտի 1-ը»։

Դիտարկմանը, որ արդեն 5 տարի է իշխանափոխությունն է եղել, ի՞նչն է խանգարում գործող իշխանությանը բացահայտել այս գործը՝ նա պատասխանեց, որ դատական իշխանությունը առանձնացած է գործադիր իշխանությունից և չի ենթարկվում գործադիրին։

«Այս բոլոր դատավորներին նշանակել է Ռոբերտ Քոչարյանը կամ Սերժ Սարգսյանը, նրանք ո՞նց կարող են բացահայտել Մարտի 1-ի սպանդը, հրաման տվողները ո՞նց կարող են բացահայտել։

Քննչական մարմինն ամբողջովին նյութերը ուղարկել էր դատարանին, բայց դատարանը մերժում է։ Դու պատկերացնո՞ւմ ես, վերցրել են 2 մլրդ դրամ, ոչ թե կաշառք, այլ գրավ ու ազատ են արձակել Ռոբերտ Քոչարյանին։ Նա կալանքի տակ էր․ մինչև հիմա Ռոբորտ Քոչարյանը ազատ ֆռֆռում է, երբ ուզում է՝ գալիս է դատարան, երբ ուզում է՝ չի գալիս։

Ինչ ասեմ՝ ամբողջ դատական համակարգը պետք է արմատախիլ արվի, որպեսզի ամեն ինչը բացահայտվի, ես արդեն զգում եմ, որ արմատախիլ արվում է, հույսս չեմ կորցրել, որ Մարտի 1-ի էջը ամբողջովին բացահայտվելու է»։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ