Ներքին Տեսանյութ 4 ամիս առաջ - 13:46 18-03-2026

Ակցիաների շնորհիվ հարթակը փակվեց, բայց ուշացած քայլ էր, մեր հաշիվները սառեցված էին․ տուժած քաղաքացի

Կիբերխարդախություններից տուժածների ակցիայի մասնակիցներից մեկը լրագրողների հետ զրույցում նշեց, որ նշված հարթակը իրենց ներկայացվել է որպես ավանդային կազմակերպություն, որտեղ քաղաքացիները ներդրում են կատարել՝ հետագայում որոշակի եկամուտ ստանալու ակնկալիքով։

Նրա խոսքով՝ հարթակը լայն ճանաչում է ունեցել Հայաստանում, և դրա մասին տեղեկացված է եղել մեծ թվով քաղաքացիներ։ «Կարելի է ասել՝ յուրաքանչյուր երկրորդ կամ երրորդ մարդը տեղյակ էր հարթակի մասին, և այս պայմաններում խիստ կասկածելի է, որ իրավապահ մարմինները տեղեկացված չեն եղել»,- ասաց նա։

Մասնակիցը ընդգծեց, որ հարթակը գործել է բաց և տեսանելի կերպով, առանց որևէ իրավական խոչընդոտի։ «Եթե որևէ արգելք չկար, մենք մտածել ենք, որ այն օրինական է և կատարել ենք ներդրումներ»,- նշեց նա։

Նրա խոսքով՝ ներդրումից մոտ մեկ ամիս անց օգտատերերի հաշիվները սառեցվել են։ «Ակցիաների շնորհիվ հասանք նրան, որ հարթակը փակվեց, սակայն դա արդեն ուշացած քայլ էր, քանի որ մեր հաշիվները սառեցված էին»,- ասաց նա։

Ակցիայի մասնակիցը նշեց, որ տուժածները բազմաթիվ են՝ ընդգրկելով հարյուրավոր և հազարավոր քաղաքացիների։ «Խոսքը մեկ կամ երկու մարդու մասին չէ․ հազարավոր տուժած քաղաքացիներ կան, այդ թվում՝ իմ հարազատների շրջանում, ովքեր կորցրել են գումարներ՝ հիմնականում դոլարով»,- ընդգծեց նա։

Նրա խոսքով՝ տուժածների մի մասը դիմել է իրավապահ մարմիններին՝ ներկայացնելով հարյուրավոր դիմումներ, իսկ մյուս մասը վստահություն չունի իրավական համակարգի նկատմամբ։ «Սա արդեն լուրջ հարց է առաջացնում մեր երկրում՝ կապված քաղաքացիների վստահության և պաշտպանության մակարդակի հետ»,- եզրափակեց ակցիայի մասնակիցը։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել