copy image url
Ներքին Խոսք 1 տարի առաջ - 19:45 21-06-2024

Պաղեստինի անկախությունը ճանաչելու որոշումը ճիշտ էր, բայց ուշացած․ քաղաքագետ

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Այսօր հայտնի դարձավ, որ Հայաստանի Հանրապետությունը պաշտոնապես ճանաչել է Պաղեստինի անկախությունը։ Այս որոշումն առաջացրեց Իսրայելի իշխանությունների դժգոհությունը, որի առնչությամբ այդ երկրում Հայաստանի Հանրապետության դեսպան Արման Հակոբյանը կանչվել է հրեական պետության արտաքին գործերի նախարարություն։

Միևնույն ժամանակ Հայաստանի Հանրապետության կողմից Պաղեստինի անկախությունը ճանաչելու որոշումը զարմացրել է շատերին, քանի որ Նիկոլ Փաշինյանը Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում՝ փաստացի հրաժարվելով Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքից։ Այս կապակցությամբ նաև կարծիքներ են հնչում, որ Հայաստանը Պաղեստինի անկախությունը ճանաչել է Թուրքիայի պահանջով, քանի որ համապատասխան որոշումը կայացվեց Նիկոլ Փաշինյանի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերջին հեռախոսազրուցից հետո։

Oragir.News-ի հետ զրույցում քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ճիշտ գնահատեց այս որոշումը՝ միևնույն ժամանակ համոզմունք հայտնելով, որ այն շատ ուշացած էր։ Նա կարծում է, որ ճիշտ կլիներ, եթե Հայաստանի Հանրապետությունն առաջիններից մեկը Պաղեստինի անկախությունը ճանաչելու որոշում կայացներ․

«Առաջին հերթին՝ Պաղեստինի ժողովուրդն այսօր այն նույն իրավիճակում է, որում ժամանակին Արցախի ժողովուրդն էր գտնվում՝ շրջափակման մեջ, ըստ էության այնտեղ ցեղասպանություն ու էթնիկ զտումներ են կատարվում։ Այո՛, Հայաստանը պետք է առաջինը ճանաչեր Պաղեստինի անկախությունը։ Բացի այդ, ինչպես Իսրայելն իրեն պահեց Արցախի հարցում, մենք բնականաբար դրա պատասխանը պետք է տայինք»։

Հարցին, թե իր համար զարմանալի չէ՞ր այս որոշումը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Նիկոլ Փաշինյանն Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում և հրաժարվեց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքից՝ Ստեփան Դանիելյանը պատասխանեց, որ չգիտի, թե Նիկոլ Փաշինյանի գլխում ինչ է կատարվում, սակայն եթե փորձենք վերջինիս գլխի մեջ մտնել, ապա կտեսնենք, որ այնտեղ շատ հասկանալի ու տրամաբանված չեն․ «Դրա համար իր գլխի պարունակությունը ես չեմ կարող գնահատել»։

Ստեփան Դանիելյանը չի բացառում, որ Հայաստանն կարող էր հենց Թուրքիայի պահանջով նման որոշում կայացնել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս իշխանություններն անմիջապես կատարում են Ադրբեջանից և Թուրքիայից հնչող բոլոր պահանջները։

«Կլինի դա Սահմադրությունը փոխելու պահանջը, խորհրդանիշերը, զինանշանը, տարածքների հանձնումը, և այլն։ Հիմա էլ գնացել է Սյունիք՝ ասելով, որ այնտեղ էլ պետք է ինչ-որ փուլ անցնել, ըստ երևույթին՝ տարածքներ հանձնել։ Այսինքն՝ ամեն ինչ էլ հնարավոր է, բայց ես խոսում եմ ոչ թե Նիկոլ Փաշինյանի մոտիվացիայից, այլ այն տեսակետից՝ դա Հայաստանի համար ճի՞շտ որոշում էր, թե՞ ոչ»,- ասաց նա։

Քաղաքագետի համոզմամբ՝ Հայաստանը պետք է փոքր ժողովուրդների էթնիկ զտումների դեմ քաղաքականություն վարի, ինչպես նաև տարբեր դեպքերում պետք է ճանաչի այդ ժողովուրդների դեմ իրականացված ցեղասպանությունները։ Նա կարծում է, որ ճիշտ կլիներ, եթե ՀՀ-ն ժամանակին՝ առաջինը ճանաչեր Սիրիայում եզդիների ցեղասպանությունը։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
19:10 Մանիպուլյացիա՞, թե՞ անտեղյակություն. Նիկոլ Փաշինյանի՝ 8 միլիարդ դոլարի առասպելը
18:16 Նարեկ և Սամվել Կարապետյանների հատուկ ուղերձը` հաղթանակի ճանապարհին
18:15 Գյումրիում զբաղված են Փաշինյանի ամփոփիչ հանրահավաքին մարդ տեղափոխելու հարցերով
18:00 ՔՊ-ի նոր ախորժակը. ինչպես են կործանում դինամիկ զարգացող «Արարատցեմենտը»