copy image url
Մամուլ 4 ամիս առաջ - 07:15 17-03-2026

Սյունիքի համայնքապետերը՝ կադրից դուրս. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Անցած հանգստյան օրերին վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր թիմակիցների հետ ավտոբուսով քարոզարշավի էր մեկնել սահմանամերձ Սյունիքի մարզ։ ՔՊ-ականների այցը ակտիվորեն լուսաբանվում էր իշխանական տեղեկատվական հարթակներում, սակայն ուշագրավ մի հանգամանք չմնաց «Ժողովուրդ» օրաթերթի ուշադրությունից։

Մարզի համայնքներից և ոչ մեկում վարչապետին համայնքապետերը չեն դիմավորել։ «Ժողովուրդ» օրաթերթը նկատեց, որ ամբողջ այցի ընթացքում Փաշինյանին և նրա թիմակիցներին ուղեկցում էր միայն Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։

Տեսանյութերի կադրերից մեկում մի պահ երևում է նաև Առուշ Առուշանյանը՝ Գորիսի համայնքապետը, որի անունը բարևելիս, ինչպես երևում էր կադրերից, Փաշինյանը հավանաբար չէր հիշում և նրան բարևեց՝ պարզապես «համայնքապետ» դիմելով։

Միևնույն ժամանակ, իշխանական քարոզարշավի կադրերում չեն երևում Մեղրիի, Կապանի և Քաջարանի համայնքների ղեկավարները։
Այս հանգամանքը առավել ուշագրավ է, եթե հիշենք, որ այդ համայնքների ղեկավարները նախկինում համարվում էին իշխանության ամենակոշտ ընդդիմախոսներից։ Նրանք ժամանակին միավորվել էին Վահե Հակոբյանի շուրջ ձևավորված Վերածնվող Հայաստան կուսակցություն կուսակցության մեջ և ընդգրկվել Հայաստան դաշինքի կազմում՝ աջակցելով Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։
Այսօր, սակայն, իրավիճակը փոխվել է։ Վահե Հակոբյանը գտնվում է հետախուզման մեջ, նրա կուսակցությունը փաստացի դադարեցրել է գործունեությունը, իսկ նույն համայնքների ղեկավարները այժմ կամ լոյալ են դարձել գործող իշխանությանը, կամ էլ իրենց քաղաքական դիրքավորումներով արդեն ավելի մոտ են իշխանությանը»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում