copy image url
Սպորտ 4 ամիս առաջ - 21:15 15-03-2026

«Մանչեսթեր Յունայթեդը» հաղթեց «Աստոն Վիլային»՝ 3:1

Անգլիայի Պրեմիեր լիգայի 30-րդ տուրի շրջանակում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ ուժերը չափեց «Աստոն Վիլայի» հետ։ Հանդիպումն ավարտվեց մանկունիանցիների հաղթանակով՝ 3:1 հաշվով։

​Տանտերերի կազմում գոլերով աչքի ընկան Կազեմիրոն (53′), Մատեուս Կունյան (71′) և Բենյամին Շեշկոն (81′): Հյուրերի կազմում միակ գնդակը հեղինակեց Ռոս Բարքլին՝ աչքի ընկնելով 64-րդ րոպեին։

​Այս խաղից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» վաստակած 54 միավորով ամրապնդվեց մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականում։ «Աստոն Վիլայն» կրեց իր երրորդ անընդմեջ պարտությունը և այժմ 51 միավորով զբաղեցնում է 4-րդ տեղը։