copy image url
Ներքին Տեսանյութ 5 ամիս առաջ - 17:12 13-03-2026

Վայոց ձորի խոհանոցն ու մշակույթը մեկ վայրում. «Ընկուզենու տակ»

Եղեգնաձորում գտնվող «Ընկուզենու տակ» անվամբ իր հյուրատանը Լիլիթն արդեն ութ տարի է, ինչ ընդունում է հարյուրավոր հյուրերի՝ ներկայացնելով Վայոց ձորի ավանդական ուտեստները, ավանդույթները, կազմակերպում վարպետաց դասեր։ Տարբեր երկրներից ժամանած զբոսաշրջիկները տեղում համտեսում են նաև տնական օղիներն ու գինիները։



«Ընկուզենու տակ» հյուրատունն Ակբա Ֆեդերացիայի և NABU Հայաստանի «Գյուղական տուրիզմի զարգացման» ծրագրի շահառուներից է. տրամադրված դրամաշնորհի միջոցներով վերանորոգվել է հյուրատունը։ Բացի այդ, Լիլիթը մասնակցել է նաև Ակբա բանկի կողմից կազմակերպած սկսնակ ձեռներեցների բիզնես դասընթացներին, որոնք ևս օգնել են նրան հյուրատնային ոլորտում կատարել իր առաջին քայլերը։



«Դասընթացը շատ մոտիվացնող էր. սկզբնական շրջանում, լինելով սկսնակ և անփորձ, բավականին մեծ և դրական ազդեցություն է ունեցել ինձ վրա: Հյուրասրահը վերանորոգել ենք Ակբա Ֆեդերացիայի ու NABU-ի կողմից համատեղ իրականացվող ծրագրի շրջանակում։ Այստեղ հյուրերին հյուրընկալում ենք ձմռանը՝ ցուրտ եղանակին. միանգամից կարող ենք ընդունել 20-30 անձի։ Բիզնեսում միշտ կան դժվարություններ և կան փուլեր, երբ ոչինչ չի ստացվում, բայց պետք է չհուսահատվել և անընդհատ առաջ գնալ»,- նշել է «Ընկուզենու տակ» հյուրատան հիմնադիր Լիլիթ Խալաթյանը։



Լիլիթի նպատակները մեծ են. ցանկանում է ընդլայնել տարածքը ու ավելի շատ զբոսաշրջիկների ընդունել իրենց հյուրընկալ անկյունում:

Ակբա Ֆեդերացիան Ակբա բանկի միակ նշանակալից մասնակիցն է, բանկի բաժնետոմսերում ունի ավելի քան 75 տոկոս մասնաբաժին: Ակբա բանկում ունեցած մասնակցության շնորհիվ Ակբա Ֆեդերացիան նպաստում է Հայաստանի ողջ տարածքում գյուղատնտեսության, գյուղական շրջաններում փոքր և միջին բիզնեսի զարգացմանը, համայնքների զարգացմանը, համայնքներում բիզնես միջավայրի աշխուժացմանն ու ամրապնդմանը, նշված ոլորտներում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող յուրաքանչյուր անձի բարեկեցության աճին:

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր

Ձեզ գուցե հետաքրքրի